Շանթ հեռուստաընկերության «Փոխնակ մայր» հեռուստասերիալի դերասանուհի Մարինկա Խաչատրյանը երեկ դարձել է 19 տարեկան: Պարզվում է, որ 19-ամյա գեղեցկուհին բավականին լուրջ նվեր է ստացել՝ մեքենայի տեսքով:
Tert.am Life-ը զրուցեց Մարինկայի հետ ծննդյան տարեդարձի, նվերների, վերջին շրջանում նրա անվան շուրջ հյուսված սիրո պատմության մասին: Մանրամասները՝ զրույցում:
-Երեկ Ձեր ծննդյան տարեդարձն էր: Ինչպե՞ս նշեցիք:
-Կեսգիշերին նկարահանման էի, որտեղ էլ ստացա առաջին շնորհավորանքներն ու ծաղիկները: Ընկերներս անակնկալ էին պատրաստել՝ փուչիկներով, տորթով ու նվերներով գիշերը եկան մեր տուն: Իսկ առավոտյան կրկին շտապեցի նկարահանման հրապարակ՝ տոնական մթնոլորտում աշխատելու: Տարեդարձս ռեստորանում չեմ նշել: Երեկոն ընտանիքիս ու ընկերներիս հետ եմ անցկացրել: Որոշել եմ տարեդարձս տոնելը թողնել 20 ամյակիս:
-Նվերների հարցում կարծես բողոքներ չունեք:
-Այո, շատ-շատ նվերներ եմ ստացել: Բայց ամենանկատելի նվերս մեքենան էր, որն ինքս ինձ եմ նվիրել: Նպատակներիցս ամենափոքրը երևի մեքենա գնելն էր, քանի որ շատ նպատակներ ունեմ ու վստահ եմ, որ աստիճանաբար իրականացնելու եմ: Անսահման ցանկություն ունեի, որ հենց տարեդարձիս օրը գնեմ մեքենա:
-Մեքենա վարել գիտե՞ք և վարորդական իրավունք ունե՞ք:
-Շատ վարժ չեմ վարում, բայց սովորեցրել են: Վարորդական իրավունք էլ բնականաբար ունեմ: Ենթադրում եմ, որ լավ վարորդ դառնալու համար շատ ժամանակ է անհրաժեշտ: Կարծում եմ, որ վարժ վարորդ կդառնամ միայն սեփական մեքենայով վարելու ընթացքում:
-19 տարեկանում այդքան էլ հեշտ չէ գումար վաստակելը: Մեքենան սեփական միջոցներով եք գնե՞լ:
-Այո, իհարկե: Ամենամեծ նպատակը հենց դա էր, որ կարողանայի ինքս գնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ