Երգչուհի Լիլուի որդին` Ռոբերտը, հունիսի մեկին դարձավ մեկ տարեկան, սակայն ծնողները որդու համար հունիսի 9-ին տոն կազմակերպեցին: Լիլուն BlogNews.am-ին տրամադրել է միջոցառման լուսանկարները և մանրամասներ պատմել. «Ես և ամուսինս ծնունդին պատրաստվում էինք դեռ չորս-հինգ ամիս առաջ և որոշեցինք անել դասական, տղայական ոճում` առանց ավելորդությունների, միասին էլ ընտրեցինք նրա նվերը`մեքենան: Շատ ուրիշ ձևով եմ այս ամենին մոտեցել և ամեն ինչ արել եմ, որ նրա համար իսկական տոն լինի»,- նշում է երգչուհին:
Մուլտհերոսներից հրավիրել էին Ռոբերտի սիրելի Միկի Մաուսին, բայց ինչպես Լիլուն է պատմում, որդին նաև Մաշային է սիրում: Փոքրիկի ծնունդին ներկա էին Լիլուի՝ ԱՄՆ-ում բնակվող բարեկամները, ինչպես նաև ԱՄՆ տեղափոխված հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Գայանե Ասլամազյանն ամուսնու հետ, Ջոնին, ով իր կատարումներով ուրախացրել է հյուրերին, Արա Մարտիրոսյանը, Գոռ Եփրեմյանը, հաղորդավարուհի Լիլիթ Սարգսյանը, Էմմին` երեխաների և ամուսնու հետ, երգչուհու «Մի րոպե հետո» տեսահոլովակում նկարահանված Միշելը, ով, ի դեպ, նկարահանվել է երգչուհու նոր տեսահոլովակում: «Շատ ուրախ ժամանակ ենք անցկացրել, չնայած որդիս ատամ էր հանում այդ օրը և մի քիչ անտրամադիր էր: Ի դեպ՝ մեկ օր առաջ էլ սկսեց քայլել: Բավականին անհանգիստ էր, բայց երբ մտանք սրահ, ամեն ինչ փոխվեց: Ես երջանիկ եմ և հպարտ, որ կարողացա իմ բալիկի 1-ամյակը լիարժեք և գեղեցիկ կազմակերպել»:
Ինչպես երգչուհին պատմեց, Ռոբերտի մեկամյակին ատամհատիկ են արել, իսկ բազմաթիվ մասնագիտություններից Ռոբերտն ընտրել է նախագահի և դատավորի մասնագիտությունը:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Լիլուն