«Այս ամիս դուստրս և իր սիրելին՝ Նորայրը կօրինականացնեն իրենց հարաբերություններն ու կամուսնանան»,-Asekose.am-ին ասաց երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրը և պրոդյուսերը ՝ Հակոբ Հակոբյանը:

Երգչուհու հոր խոսքով՝մեծ հարսանիք չի սպասվում, և օրն էլ հստակ դեռ որոշված չէ.

«Հարսանիքը կլինի շատ նեղ շրջանակներում, երիտասարդներն ուզում են մեկնել շրջագայության, նույնիսկ օրը դեռ չենք որոշել: Երկու ընտանիքներով ենք լինելու, որից հետո նորապսակները կմեկնեն ճամփորդության: Դստերս և սիրելիի որոշումն է, զույգի անձնականն է, չեն ցանկանում հարսանիքը դարձնել հանրության թեմա և դրանով PR անել»:

Հիշեցնենք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը նշանադրվել է նախորդ տարվա կեսերին: Երգչուհու ընտրյալը եղել է իր դասընկերը:

Հավելենք նաև, որ Սիլվան խոսելով իր և Նորայրի հարաբերությունների մասին, նշելով.

«Մենք միայն առաջին, երկրորդ  դասարանում ենք իրար հետ սովորել: Ամբողջ կյանքում ես հավատացել եմ ճակատագրին: Վերևում կա ուժ, որն ամեն ինչ անում է, և դու անզոր ես դրա դեմ»:

 

Հեղինակ՝Ա.Հարությունյան