Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը՝ Մանչը, Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ամառային նորաձեւության մասին, տվել իր մասնագիտական խորհուրդներն ու նշել թրենդային հագուստ կրելուց զատ անհատականությունը պահպանելու կարեւոր հատկանիշները:

 

«Այս ամռանը նորաձեւությունը խիստ անկանխատեսելի է: Նորաձեւության աշխարհ են գալիս փանկ եւ փողոցային ոճերը: Աշխարհահռչակ նորաձեւության տները եւս շեշտը դրել են այս ոճերի վրա: Սրանց շարքում են շորտերը, պատռոտված շապիկները, մաշված ու քրքրված հագուստները: Նորաձեւ է նաեւ վինտաժ ոճը, որոնք դեռ 1960-ականների ռոք խմբերի հագուստներում կարելի էր հանդիպել: Պրինտներով շապիկները շատ հետաքրքիր են այս սեզոնին, դրանց շարքում կարող են լինել տարբեր բրենդների անունները, օրինակ՝ իմ նոր հավաքածույի թեման ԱՄՆ է եւ ամենամեծ լոգոների համար ընտրել եմ «Coca-Cola»-ն: Այսինքն հայտնի բրենդների անունները շապիկների վրա այս սեզոնին իրենց հաղթարշավն են սկսել»,- նշեց դիզայները:

 

Մանչի խոսքով՝ տաբատներ ընտրելիս պետք է խուսաՓել նեղ մոդելներից.

 

«Եթե նախորդ տարիներին առավել նորաձեւ էին նեղ ջինսե տաբատները, ապա այս տարի դրանք հակաթրենդ են համարվում: Փոխարենը շատ նորաձեւ են այսպես կոչված «boyfriend» ջինսերը, որոնք լայն են, բարձր գոտկատեղով ու անունից ելնելով՝ հիշեցնում են ընկերոջդ տաբատները: Ի դեպ՝ դրանք վինտաժ ոճում եւս ակտուալ են»,- հավելեց նա:
Կոշիկների հարցում նույնպես կան հակաթրենդներ.

 

«Այս տարի նորաձեւ չեն բարձրակրունկ կոշիկները: Շատ ակտուալ են հողաթափեր հիշեցնող կոշիկները, թրենդային են գունավոր սպորտային կոշիկները՝ բոթասները: Սրանք կարելի է կրել անգամ երեկոյան զգեստներով»,- ընդգծեց Մանչը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։