Երեկ «Doubletree by Hilton Yerevan» հյուրանոցում կայացավ ոճաբան Մանուկ Ալեքսանյանի ֆեշն ցուցադրությունը, որի ընթացքում ցուցադրվել են ոճաբանի ստեղծած 20 նոր զգեստները: Մանուկ Ալեքսնյանի նոր հավաքածուի հարսանյաց զգեստը ներկայացրեց մոդել Անահիտ Հարությունյանը, ով երեկոյի վերջում իսկական իրարանցում առաջացրեց՝ համբուրելով հավաքածուի հեղինակ Մանուկ Ալեքսանյանին: Այս միջադեպը, իհարկե, արդեն մեծ իրարանցում է առաջացրել, շատերի կարծիքով՝ համբույրը նոր սիրավեպի ակնարկ էր:

 

Life.panorama.am-ը, ում ամիսներ առաջ Անահիտ Հարությունյանը պատմել էր Եվրոպայում ապրող իր սիրելիի մասին, փորձեց կապ հաստատել մոդելի հետ եւ պարզել համբույրի հետեւում թաքնված հարաբերությունները: Մեզ հետ զրույցում նախեւառաջ մոդելը նկատեց, որ նա չի բաժանվել իր սիրելիից, իսկ Մանուկ Ալեքսանյանի հետ համբույրը այսպես բացատրեց.

 

«Դարերի խորքից եկող ամուսնական ծեսի ավանդույթը միշտ էլ եղել է խորհրդավոր և վեհ: Բոլոր ժողովուրդներն էլ առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հարսանեկան արարողության ատրիբուտներին՝ առաջին հերթին՝ հարսանեկան զգեստին, իսկ անմեղ համբույրը առանձնահատուկ հմայք է հաղորդում աղջկա և տղայի միության խորհրդին: Ինչ վերաբերում է ինձ և Մանուկ Ալեքսանյանին, եւ ցուցադրության ժամանակ մեր համբույրին, ապա նշեմ, որ մեր միջև զգացմունքները միայն պլատոնական են, իսկ համբույրն էլ ընդամենը կազմակերպված  շոուի մի մասն էր, դա արված էր գեղեցկության համար, այն ռոմանտիկ սիրո բնույթ չէր կրում»:

 

Շարունակությունը` այստեղ: