Այս օրերին Մարինա Գրեգը Արաբական Միացյալ Էմիրություններում է: Հաղորդավարուհին ինքն իրեն հանգիստ է նվիրել՝ ծննդյան օրվա կապակցությամբ, սակայն հետաքրքրականն այն է, որ Մարինան տարեդարձը նշել է բացառապես միայնակ:

 

«Այս տարի ծննդյանս օրս տարբերվում էր մյուսներից, որովհետեւ այն տոնում էի միայնակ: Ինքս ինձ նվեր արեցի եւ մեկնեցի ԱՄԷ, քանի որ երկար ժամանակ չէր ստացվում գալ այս երկիր: Իհարկե, լավ կլիներ, որ ընկերներս էլ միանային ինձ, բայց հավատացնում եմ՝ ոչ մի րոպե ձանձրալի չի անցել. ավանդական տորթին փոխարինեց թարմ քամած հյութերը եւ տեսարանը՝ դեպի ծով, սրան էլ հաջորդեց էքսկուրսիան՝ դեպի Դուբայ: Օրս անցավ հետաքրքիր եւ հագեցած: Արդեն իսկ մտածում եմ, որ հաջորդ տարի եւս ծննդյանս օրը միայնակ որեւէ երկիր կմեկնեմ»,-Life.panorama.am-ին պատմեց Մարինան՝ նշելով.

 

«Ինձ համար միշտ հետաքրքիր է, երբ մենակ եմ մնում ինքս ինձ հետ: Ես Երեւանում եւս կարող եմ միայնակ զբոսնել ու երբեք չձանձրանալ»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։