Հեռուստահաղորդավարուհի Մարինա Գրեգը ևս պատասխանել է ESem.am-ի պատրաստած «գարնանային» բլից հարցերին: Ըստ նրա՝ տղամարդիկ ոչ միայն տոնական օրերին, այլև ընդհանրապես պետք է ուշադիր լինեն, գնահատեն կնոջն ու հիշեցնեն, որ կինն իրենց պետք է:
- Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:
- Ինձ համար կարծես միշտ միամսյակ է. մարտն ինձ համար անակնկալ էր պատրաստել, բայց դա թող գաղտնի մնա, իսկ Մարտի 8-ին շատ գեղեցիկ ծաղիկներ եմ ստացել՝ իմ սիրած կակաչները՝ գեղեցիկ մատուցմամբ:
- Ըստ Ձեզ, ո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:
- Լավագույն նվերը սիրով նվիրածն է: Իսկ գարնանային տոներին նախընտրում եմ թեթև, թեկուզ դաշտային ծաղկեփնջեր ստանալ, ինչու չէ, նաև նվիրել:
- Եթե շնորհավորում են, նշանակում է…
- Գնահատում են:
- Բացի շնորհավորելը, տղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:
- Ոչ միայն միամսյակի, այլև հարաբերությունների ողջ ընթացքում պետք է լինի ուշադիր (ի դեպ, այդ ուշադրությունը շատերը շփոթում են նյութական ուշադրության հետ) և միշտ հիշեցնի, որ կինն իրեն պետք է և իր համար կարևոր մարդ է:
- Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:
- Լավագույն վայրը լավ շրջապատն է: Ուրախ մարդկանց հետ որտեղ էլ լինես, հետաքրքիր կանցնի ցանկացած տոն:
- Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր երկիրը կընտրեիք գարնանային տոներնանցկացնելու համար և ինչպե՞ս
կնշեիք:
- Գարունը՝ Ճապոնիայում: Կցանկանայի լինել այնտեղ, տեսնել ինչպես է ծաղկում ճապոնական բալենին՝ սակուռան: Ծաղկած ծառերն արդեն գարնանային տոնական տրամադրություն են հաղորդում:
- Ո՞րն է եղել անցած տարիների Ձեզ համար ամենատպավորիչ նվերը Կանանց տոների կապակցությամբ:
- Հիշեցի այն մեծ արկղը, որ մի քանի տարի առաջ ստացա մարտի 7-ի գիշերը: Դրանում մի քանի նվերներ էին, իսկ արկղը բացելուն պես փուչիկները դեպի առաստաղ բարձրացան: Իրոք տպավորիչ էր:
- Ամենազվարճալի մաղթանքը, որ երբևէ ստացել եք Կանանց տոների կապակցությամբ:
- Միշտ հաճելի խոսքեր եմ լսում այդ օրերին. զվարճալի մաղթանքեր չեմ հիշում, որ հնչած լինեն:
- Ինչպե՞ս են անցնում գարնան օրերը:
- Շատ հաճելի, որովհետև գարունն իմ եղանակն է: Բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու շրջան է, որովհետև հենց մարտի 8-ից սկսվել է նոր եթերաշրջանը ու ամեն օր պատրաստվում ենք ուղիղ եթերի:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը