Հայոց Ցեղասպանության մասին պատմող և մեծ ճանաչում ձեռք բերած «Խոստումը» ֆիլմը հետաքրքրաշարժ մի դրվագ ունի, որի մասին բացահայտում է հենց դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Քչերի մտքով կարող է անցնել, որ ֆիլմում պսակադրության դրվագն իրականություն է, և որ ֆիլմում Մարալին մարմնավարող Անժելա Սարաֆյանն ու Միքայելին մարմնավորող Օսկար Այզեքին Իսպանիայում իրականում պսակադրվել են։

 

Ներկայացնում ենք դերասանուհու Ինստագրամի էջում ֆիլմից հրապարակված լուսանկարներից մեկի գրառումը, որն էլ բացահայտում է ողջ եղելությունը.

 

«Քահանան իրական էր, ով Հայաստանից էր եկել Իսպանիա։ էջմիածնում՝ Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում, երեք քույր եկեղեցիներ կան, որտեղ էլ նա ձեռնադրված է: Նկարահանումների ժամանակ քահանան մեզ իրականում ամուսնացրեց՝ իրական հայկական աղոթքով: Այդ աղոթքը նրանք հնչեցնում են ցանկացած հայկական ավանդական հարսանիքի ժամանակ։ Այդ աղոթքները կարդում էին դեռեւս 1915 թվականին, և դրանք կարդում են նաև մեր օրերում։ Ի վերջո, քահանան ասաց մեզ. «Ես պետք է ձեզ բաժանեմ, քանի որ Աստծո առաջ դուք ամուսնացած եք»»։

 

 

Նշենք, որ «Խոստումը» ֆիլմի ռեժիսորը Օսկարակիր Թերի Ջորջն է: