Life.panorama.am-ի զրուցակիցն է Մայա Պողոսյանը: Նրա հետ խոսել ենք հայ աղջիկների թույլ տված ամենատարածված հակաթրենդների, ճիշտ խնամքի եւ կրթվածությունը' որպես նորաձեւություն երեւույթի մասին:

 


Մայա Պողոսյանը նախ ուրախությամբ նկատեց, որ հայ երիտասարդները գնալով ավելի գրագետ են փորձում վերաբերվել իրենց արտաքինին, ինչին նպաստում են մի քանի հանգամանքներ.

 

«Ուրախալի փաստ է, որ հայ երիտասարդները գնալով ավելի շատ են հետեւում նորաձեւությանը, իրենց ոճին, անձնական հիգիենիային, նաեւ սպորտին են մեծ նշանակություն տալիս, այն նույնիսկ նորաձեւ է դարձել, ինչը միայն նպաստավոր է: Ինքս շատ ուրախ եմ, որ փողոցում քայլելիս' հանդիպում եմ գրագետ հագնված երիտասարդների: Պրոգրեսը, միանշանակ, կա, որի համար մի շարք հանգամանքներ կան. Գլխավորը համացանցի առկայությունն է, որը հնարավորություն է տալիս տեղեկանալ համաշխարհային տենդենցներին, նաեւ մեծ նշանակություն ունեն այս հարցում մոլերը, որոնք շատանում են Երեւանում: Կարելի է գնալ մոլեր ու նույնիսկ առանց երեւակայելու գնել նորաոճ իրեր' բավարար է միայն հետեւել մաս-պորդուկտների առաջարկած իրերին, որոնք նորաձեւություն չեն թելադրում, բայց շատ արագ ներկայացնում են բարձր նորաձեւության գիտակների կողմից առաջարկած տենդեցները»,- նշեց Մայան:


Թեեւ մեր զրուցակիցը նշեց, որ նորաձեւությանը հետեւողները ավելի են շատացել, բայց աչքաթող չարեց նաեւ թույլ տված սխալները, որոնց շարքում ամենակարեւորը միմյանց կրկնօրինակումն է.

 

«Միշտ ասում ու ինքս էլ դրան հետեւում եմ' պետք է տեղեկացված լինել նորաձեւության թելադրանքների մասին, սակայն երբեք ու երբեք չպետք է նորաձության գերին ու զոհը դառնանք: Նորաձեւ լինելն ու ոճ ունենալը դեռ չի նշանակում աչքերը փակ հետեւել համաշխարհային տենդեցներին: Այսօր շատ ու շատ աղջիկներ անգամ կախվածություն ունեն համացանցում առաջարկվող նորաձեւ իրերից:

 

Սա անգամ վախեցնող աստիճանի ազդեցություն կարող է ունենալ երիտասարդների վրա: Օրինակ' հիմա մեծ տարածում ունեն պրինտներով լայն ջինսե բաճկոնները, որոնք կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, բայց չէ որ կարելի է այլ կերպ եւս հագնվել ու, միեւնույն է, շատ նորաձեւ լինել: Այսօր, ցավոք, աղջիկները չեն հետեւում, թե ինչն է իրենց ավելի սազում, ինչն է իրենց ցածրահասակ, կամ բարձրահասակ, գեր կամ չափից ավելի նիհար դարձնում, նրանց բավարար է, որ մի քանիսը այդ իրը կրում են ու իրենք էլ են փորձում նույնը անել, ինչը փչացնում է նրանց դեմքը: Խորհուրդ եմ տալիս բոլորին, որ գտնեն իրենց ոճը, որը համապատասխան կլինի իրենց թե արտաքինին, թե ներաշխարհին»,- հավելեց Մայան ու ավելացրեց.

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։