Շատերդ նկատած կլինեք, որ համաշխարհային աստղերը տարբեր միջոցառումների ժամանակ շքեղ զգեստների հետ հագնում են 1-2 համար մեծ կոշիկներ։ Դա անգամ քննադատության է արժանանում երկրպագուների կողմից։ Սակայն Adme.ru-ն պարզել է, որ դրա համար լուրջ պատճառ կա։
Պարզվում է՝ աստղերն այդ կերպ պաշտպանում են իրենց ոտքերը վերքերից, կարմրությունից և կոշտուկներից, որը կարող է առաջանալ բարձրակրունկների վրա երկար մնալուց։ Չէ որ, նրանք բարձրակրունկների վրա մնում են ժամեր շարունակ։ Հենց դրա համար էլ աստղերը դիտավորյալ մեկ կամ երկու համար մեծ կոշիկ են նախընտրում։
Աստղերի ոճաբանները շատ ժամանակ դիմում են խորամանկության․ կոշիկի մեջ տեղադրում են սիլիկոնե բարձիկներ, որը թույլ չի տալիս, որպեսզի ոտքն առաջ գնա։