Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ խոսելու ծննդյան մանրամասների, անակնկալների, անձնական կյաքում տեղի ունեցած փոփոխության մասին և ոչ միայն:

 

«Օրս շատ լավ եմ սկսել, առավոտվանից անթիվ քանակությամբ ծաղիկներ եմ նվեր ստացել, ինչն ինձ համար շատ հաճելի է:Կեսգիշերին թատրոնի անձնակազմի հետ հավաքված էինք մեր տանը։ Ինձ թվաց՝ իրենք չգիտեն, որ 12-ից հետո իմ ծննդյան օրն է, պարզվեց՝ գիտեին (ժպտում է): Ես իրենց համար տորթ էի նախապատրաստել, իրենք էլ ինձ անակնկալ մատուցեցին՝ ծաղիկներով, նվերներով»,– պատմեց Ագնեսան' հավելելով, որ բոլոր նվերներն էլ իր համար թանկ են, չնայած ինքը չի սիրում խոսել այդ մասին:

 

Դերասանուհին որոշակի պատճառներով չի պատրաստվում այսօր նշել ծննդյան տարեդարձը.

 

«Չեմ նշում այսօր, որովհետև աշխատանքի եմ Վանաձոր քաղաքում: Երեկոյան վերադառնալու եմ Երևան, հավանաբար, մոտ ընկերներիս հետ կգնամ լավ երաժշտություն լսելու և հաճելի ժամանակ անցկացնելու»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։