Աշխարհում առաջին մերկապարը ցուցադրվել է 1893 թվականի փետրվարի 9-ին, Մուլեն Ռուժի բեմում, ուսանողների կողմից կազմակերպված երեկույթի ժամանակ: Մոնա կեղծանունով պարուհին ամբողջովին մերկացել էր, ինչի արդյունքում նրան ձերբակալել էին և տուգանել 100 ֆրանկով:
2017 թվական. մեր օրյա Մոնաներին ոչ թե ձերբակալում և տուգանում են, այլ ավելին՝ վճարում են մերկանալու համար, այն էլ՝ բավականին կլորիկ գումարներ: Աղջիկների գեղեցիկ մարմիները տեսնել և հիանալ էրոտիկ պարերով. սա է գիշերային ակումբներ այցելելու հիմնական նպատակը։
Մութն ընկնելուն պես Երևանում սկսվում է գիշերային կյանքը, իսկ թե ինչ է կատարվում գիշերային ակումբների դռներից այն կողմ, հետաքրքրում է շատերին: Այս ամենը բացառիկ իրավունքով ներկայացնում է BlogNews.am-ը:
Երևանի ամենահին ակումբներից մեկում՝ Cabaret Charlotte-ում, անկախ այցելուների քանակից, շոուն սկսվում է ժամանակին, որի ընթացքում աղջիկները բեմ են բարձրանում: Կարծես դեֆիլեի պես լինի, երբ յուրաքանչյուրը ցույց է տալիս՝ ինչ տեսքով է ներկայանալու: Պարուհիներից շատերը գալիս են այլ երկրներից. ինչպես ակումբի տնօրենն է ասում, շատերը երկարաժամկետ են մնում։ Կան պարուհիներ, որ մի քանի տարի աշխատելուց հետո մեկնում են: Միջինում աղջիկներն ակումբում աշխատում են կես տարի: Ի դեպ՝ այն տեսակետը, որ Երևանի գիշերային ակումբներում հայուհիների չես հանդիպի, այս ակումբում չի գործում. քսան աղջիկներից բաղկացած կազմում պարում են նաև հայուհիներ, ովքեր ոչնչով չեն զիջում այլազգի ներկայացուցիչներին:
Գիշերային ակումբների այցեքարտն աղջիկներն են, իսկ տղամարդկանց գրավող առաջին պայմանը նրանց արտաքինն է. ոմանք սիրում են նիհարներին, ոմանք փարթամ կառուցվածք են նախըտրում, ոմանք գեղեցկադեմներին, ոմանց համար էլ արտաքինի գեղեցկությունը կապ չունի, իսկ այս աշխատանքի մեջ կարևորությունը ճարպկությունն է, այցելուների հետ շփվելու կարողությունը: Պարուհիների հագուստն ամբողջ ծրագրի հիմնական մասն է կազմում. քիչ հագուստ և հնարավորինս շատ թեմատիկ աքսեսուարներ:
Դե ինչ, տեղավորվեք հարմարավետ և համարեք, որ դուք նստած եք ակումբի առաջին շարքում: Միայնակ տղամարդ եք դուք, թե ոչ, ընկերախմբով եք թե հպարտ մենության մեջ՝ էական չէ, մեկ բաժակ ալկոհոլը և ցանկալի մարմնով պարուհու տեսքը հաստատ կփոխի ձեր տրամադրությունը և կստիպի մոռանալ այն ամենը, ինչի մասին մտածում էիք՝ նախքան ակումբ ոտք դնելը: Իսկ եթե դուք առաջին անգամ ենք մերկապար դիտելու, սա կլինի լավ հնարավորությունը պարզելու, թե իրականության հետ որքանո՞վ կապ ունի հանրահայտ «Ստրիպտիզ» ֆիլմում Դեմի Մուրի՝ ժանրի գլուխգործոց պարը:
Մերկապարուհիների կյանքը, որքան էլ գունավոր և հրապուրիչ է թվում, այնքան էլ մութ և չբացահայտված է: Մենք իրականում տեսնում ենք նրանց կյանքի արտաքին կողմը՝ այն, ինչը նրանք ցույց են տալիս: Իսկ իրականում՝ ձողի վրա պտտվելը մեծ ջանքեր է պահանջում: Պարել առնվազն 15սմ բարձրությամբ սթրիփների (մերկապարի համար նախատեսված բարձրակրունկներ) վրա, համաձայնեք, հեշտ բան չէ, սակայն աղջիկները լավ գիտեն, թե բարձր կրունկը նրանց մարմինն էլ ավելի շքեղ է դարձնում, ու կրում են դա հաճույքով՝ «գեղեցկությունը զոհեր է պահանջում» օրենքին խոնարհաբար հետևելով:
Այս ամենի հետ մեկտեղ՝ նրանք ժպտում են, բեմում լինում բարձր տրամադրությամբ և զուգահեռ շփվում հաճախորդների հետ: