1. Չափից շատ քնել
Քնի պակասը հանգեցնում է կորտիզոլ հորմոնի արտադրմանը, ինչը ավելացնում է ախորժակը, և դուք շատ եք ուտում: Բայց հակառակն էլ՝ շատ քնելն էլ, հանգեցնում է ավելորդ կիլոգրամների ավելացմանը: Մարդու քնելու նորման 7-8 ժամն է:
2. Դուք հագնվում եք մթության մեջ
Արթնանալուց անմիջապես հետո լուսավորեք սենյակը, բացեք մուգ վարագույրները: Գիտնականները պարզել են, որ առավոտյան լուսավորությունը օգնում է օրգանիզմին արագ արթնանալ և սկսել նյութափոխանակությունը:
3. Դուք չեք հավաքում Ձեր անկողինը
Պարադոքսալ է, բայցամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելի լավ են քնում, երբ ամեն առավոտ հավաքում են, և քնելուց բացում են անկողինը: Իսկ առողջ քունը գեղեցիկ մարմնի առաջին գրավականն է:
4. Դուք մոռանում եք կշռվել
Վաղուց հայտնի փաստ է, որ հաճախ կշռվելը օգնում է ավելի մոտիվացված լինել և արագ նիհարել: Իսկ կշռվելու համար ամենահարմար ժամանակահատվածը առավոտն է, երբ ձեր բոլոր մկանները հանգստացած են, և ավելորդ քաշ չեն ստեղծում:
5. Դուք չեք նախաճաշում
Սա թերևս ամենակարևոր կետն է: Նախաճաշը պարտադիր է. այն պետք է լինի հագեցնող և օգտակար: Մի վախեցեք, դրանից դուք ավելորդ քաշ չեք հավաքի, փոխարենը՝ ամբողջ օրվա համար էներգիա կունենաք: