Բրիտանական գիտնականների վերջին ուսումնասիրությունների համաձայն, կանայք, ովքեր աշխատում են մինչեւ ուշ գիշեր, ավելի արագ են քաշ հավաքում, քան նրանք, ովքեր օրվա երեկոյան հատվածում հանգստանում են:
Ըստ Meddaily-ի, գիտնականները սա բացատրում են նրանով, որ կանանց մեծ մասը ոչ այնքան առողջ կենսակերպ է վարում: Երբեմն նրանք ֆիզիկական վարժություններ կատարելու կամ առողջ սնունդ պատրաստելու ժամանակ չեն ունենում: Շատ կանայք նաեւ ծխելու հակում ունեն եւ չարաշահում են ալկոհոլային խմիչքները:
Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս չմոռանալ, որ աշխատանքի համար ծախսվող երկար ժամանակը կարող է միանգամայն բացասաբար անդրադառնալ նրանց առողջության վրա: