«Ֆուլ հաուս»-ի 6-րդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն փետրվարի 7-ին, իսկ մինչ այդ սցենարի հեղինակները մեծ պատասխանատվությամբ զբաղված են սցենարային աշխատանքներով. Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց սիթքոմի սիրված դերասան Գրիգոր Դանիելյանը, ով նաեւ սցենարի հեղինակներից մեկն է:

 

«Իհարկե, նոր եթերաշրջանի հետ կապված փակագծեր չեմ բացի, հակառակ դեպքում կկոտրեմ հեռուստադիտողի հետաքրքրությունը, սակայն պետք է ասեմ, որ մենք ինչպես միշտ անում ենք հնարավորինը, որպեսզի մեր սկզբունքները չխախտենք ու մեր հավատարիմ հեռուստադիտողը եւս շարունակի հավատարիմ մնալ մեզ: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում, կարծում եմ՝ կկարողանանք պահպանել մեր հանդեպ հետաքրքրությունը», - նշեց Գրիգոր Դանիելյանը:

 

Հետաքրքրվելով, թե արդեն իսկ հայտնի ու սիրված հերոսները նոր եթերաշրջանում արդյոք կարգավիճակային փոփոխություններով կներկայանան, քանի որ նախորդ եթերաշրջանում Ֆելոյին եւ Տաթեւին վերջապես միասին տեսանք, մեր զրուցակիցը նշեց.


«Բնականաբար, զարգացումներ կլինեն, հերոսների կյանքում էլ ստատուսները կփոխվեն: Սակայն նկատեմ, որ սիթքոմը կսկսենք նախորդ եթերաշրջանի կարգավիճակներով, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն այս առումով, ցույց կտա եթերը: Ի դեպ՝ կլինեն նաեւ անսպասելի զարգացումներ»:

 

 Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: