«Ֆուլ հաուս» սիթքոմը 5-րդ եթերաշրջան կունենա եւ այս պահին արդեն իսկ ընթանում են նոր եթերաշրջանի սցենարական աշխատանքները:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է սիթքոմի սցենարիստ եւ դերասան Գրիգոր Դանիելյանը:

 

«Սիթքոմի 4-րդ եթերաշրջանից հետո շատ մեծ հետաքրքրություն կար, մարդիկ պարբերաբար մեզ զանգում էին, գրում, հետաքրքրվում, թե արդյոք չի լինի նաեւ 5-րդ եթերաշրջան, նրանք ուղղակի պահանջում էին ու անգամ միտինգ էին ուզում կազմակերպել, որպեսզի «Ֆուլ հաուս 5» լինի, ուստի հենց այդ հետաքրքրությունից դրդված մենք որոշեցինք, որ կլինի նաեւ 5-րդ եթերաշրջան» - ծիծաղելով նշեց Գրիգորն ու շարունակեց.

 

««Ֆուլ հաուս 5»-ում կլինեն սյուժետային զարգացումներ, իհարկե, փակագծեր չեմ բացի ու չեմ կոտրի հետաքրքրությունը, բայց պետք է նշեմ, որ ամեն սեզոնից առաջ մեզ մոտ պատասխանատվությունը էլ ավելի է մեծանում, քանի որ ունենք սկզբունք՝ եթե նախորդ սեզոնը լավն է եղել ու սիրով է ընդունվել, ուրեմն նոր սեզոնը պետք է էլ ավելի լավը լինի ու գերազանցի նախորդին: Այսօր, եթե հետեւենք մեր աշխատանքին՝ կարող ենք փաստել, որ կարողացել ենք հավատարիմ մնալ մեր մշակած սկզբունքին: Ընդհանուր առմամբ սյուժետային զարգացումները բավակնաին հետաքրքիր են, նոր բացահայտումներ կլինեն, միաժամանակ չեմ թաքցնի, որ այժմ մեզ համար սարսափելի դժվար է սցենար գրելը, քան երբ նոր էինք սկսկում սիթքոմը ստեղծել: Հեռուստադիտողի պահանջները գնալով մեծանում են, մենք էլ փորձում ենք բավարարել նրանց սպասելիքները»:

 

Շարունակությունը` այստեղ: