Գերմանական հեռուստաշոուի իրականացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցման մասնակիցների 77 տոկոսը սիրով զբաղվում է ննջարանում: Սակայն դրա համար ամենից նախընտրելի վայրը լոգասենյակն է:
Գերմանացիների մի մասն էլ խոստովանել է, որ հաճախ սիրո հաճույքին տրվում է հենց ավտոմեքենայում, իսկ 1 տոկոսը, համադրելով աշխատանքը և սեքսը, սեռական հարաբերություններ է ունենում հենց գրասենյակում:
66 տոկոսի համար այնքան էլ էական չէ, թե շաբաթվա որ օրը սիրով կզբաղվի: Այս առումով, 18 տոկոսի սիրելի օրը շաբաթն է: Իսկ 37 տոկոսը (և՛ կանայք, և՛ տղամարդիկ) խոստովանել են, որ իրենց կյանքում գոնե 1 անգամ դավաճանել են իրենց կողակիցներին: