«Պարազիտներ» ֆիլմը (ռեժիսոր Պոն Չժուն Հո) ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերության (National Society of Film Critics) վարկածով 2019-ի լավագույն կինոնկարն է: Այս մասին հաղորդվել է կազմակերպության կայքում:
«Պարազիտները» հաղթել է նաև «լավագույն սցենար» անվանակարգում: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գրետա Գերվիգը («Փոքրիկ կանայք»):
Լավագույն դերասան է ճանաչվել Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), իսկ լավագույն դերասանուհի՝ Մերի Քեյ Փլեյսը («Դիանա»): Բրեդ Փիթը երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար, իսկ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» տիտղոսին է արժանացել Լորա Դերնը («Ամուսնության պատմություն», «Փոքրիկ կանայք»):