Շաբաթվա սկիզբը մեկնարկվեց ՀՀ նախագահական ընտրություններով, որին, իհարկե, հայ ճանաչվածներից մի քանիսը անդրադարձան իրենց ֆեյսբուքյան էջերում: Ու քանի որ այդ մասին ArmStar.am–ն արդեն ձեզ տեղեկացրել է, ներկայացնենք մեր աստղերի մյուս գրառումները:

Սիրուշոն, չխառնվելով ընտրություններին, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հետևյալ լուսանկարը և գրել.
“Այս մասին ամենը՝ շուտով”:

Ապա երգիչ Մհերը, ով վերջերս ստեղծագործական առումով խորհրդավոր լռություն է պահպանում, իր էջում եղանակից տպավորված գրել էր.
“Երևան, այս ինչ լավ եղանակ է: ) Առանց քեզ չեմ կարող” :

Դերասան Անդրանիկ Հարությունյանը, ընկնելով հիշողությունների գիրկը, գտել էր մի լուսանկար, և այն տեղադրելով իր էջում՝ գրել.
“Ջահել օրերս գարնան նման կուգան ու կերթան…”:

Ու մինչ Երևանում գտնվող հայտնիները երանության գրկում էին, Եվա Ռիվասը հեռավոր ափերում վայելում էր տաք ավազի ջերմությունը.
“Այնքան էի տարվել հանգստով, որ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան թողել էի վաղվան՝ հետաձգելով մինչև վերջին օրը: )))մնացել է միայն trash))) Բայց սա էլ վատ չէ: Այլ տեղից կլինի”:

Դե իսկ Լիլիթ Հովհաննիսյանը ողջ շաբաթվա ընթացքում ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրում էր իր վերջին տեսահոլովակից կադրեր և գրում, որ նշված լուսանկարներում իր կրած հագուստների հեղինակը հենց ինքն է:
Դե ինչ, միգուցե Լիլիթն էլ մի օր որոշի անցնել բիզնես-լեդիների շարքը և առաջարկի իր մոդելավորած զգեստները' ինչպես Անահիտ Սիմոնյանը: