Այս շաբաթ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերը բավականին ակտիվ էին:
Լիլիթ Հովհաննիսյանն իր էջում կիսվել էր Կոկո Շանելի մտքերից մեկով.
"Զսպիր քեզ, երբ վիրավորված ես և տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. Ահա իդեալական կնոջ գաղտնիքը. Կոկո Շանել":
Իսկ շաբաթվա վերջում երգչուհուն հետաքրքրել էր մի անանուն հեղինակի կողմից ասված հետաքրքիր արտահայտություն.
"Քար նետել կարելի է կնոջ վրա միայն այն դեպքում, երբ այդ քարը ԹԱՆԿԱՐԺԵՔ է: …Անանուն հեղինակ":
Դերասան Անդրանիկ Հարությունյանը մտածում էր առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին.
"Ժողովուրդ, թեկնածությունս ուզում եմ դնեմ, ինչ կասեք արժի, թե չէ՞":
Արտակ Վարդանյանն էլ իր ընկերների հետ կիսվել էր հետևյալ մտավախությամբ.
"Ուզում եմ Հայաստանում մոտոցիկլետ քշեմ, բայց վախենում եմ երթևեկությունից":
Այս շաբաթ ինչ-որ բան վրդովվեցրել էր Անդրեին, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
"Շների հետ փորձում եմ լեզու գտնել, որ քիչ հաչան հետևիցս: Մեր թաղի գամփռի չափ էլ չկա՞ք, որ դեմս ասեք: Ինչևէ, միշտ սիրել եմ հաչոցները ձեր…":
Լուսանկարները' Անդրեի, Լիլիթ Հովհաննիսյանի, Արտակ Վարդանյանի, Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջերից: