«Իդեն» (Eden, բառացի «Դրախտ») է կոչվում մեքսիկացի լուսանկարիչ Ալիսիա Վերայի նախագիծը:
Նա ֆիքսում է Սան Ֆրանցիսկոյից 21-ամյա մարմնավաճառ Իդենի կյանքը:
Վերան Իդենի հետ ծանոթացել է 2011թ.՝ սթրիփթիզ ակումբում լուսանկարչական նախագծի իրականացման ժամանակ, որտեղ աշխատում էր աղջիկը:
Նա կարողացավ ձեռք բերել աղջկա վստահությունը:
Այսպես 2014թ. ստեղծվեց այդ լուսանկարչական նախագիծը:
Նախագիծը հիմնվել է ընկերության վրա, քանի որ աղջիկները միասին էին անցկացնում հանգստյան օրերն ու միմյանց վստահում գաղտնիքները:
Իդենը երազում էր դառնալ էկզոտիկ պարերի պարուհի, սակայն սկսեց զբաղվեց սեքսուալ ծառայությունների մատուցմամբ:
Այն բանից հետո, երբ Բեյբի անունով կավատը Իդենին ուղարկեց Ֆիլադելֆիա՝ աշխատելու, Իդենին երեք անգամ կալանավորեցին:
Երբ Վերան ու Իդենը գնացին դատական լսումների, դատավորը բանտարկությունը փոխարինեց 600 դոլար տուգանքով: