«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Էջինը, ով շատերին հիացրել է իր արտաքինով, արդեն իսկ հայտնվել է քննադատությունների կենտրոնում: Ավելին' գեղեցկուհի ու սեքսուալ երգչուհու' «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հաջողությունները վերագրվում է հենց նրա արտաքնին:

 

«Նրան շատերն են նմանեցնում Քիմ Քարդաշյանին ու կարծում եմ, որ հենց դա է օգնում է երգչուհուն անցնել այս փուլից մյուս փուլ՝ մրցույթից դուրս թողնելով իսկապես տաղանդավորներին»,- ասվում է նյութում, նաեւ նշվում, որ Էջինի գեղեցկությունը ի ծնե չէ եւ այդ հարցում նրան օգնել են պլաստիկ վիրաբուժները, որոնց պետք է վերջինս երախտապարտ լինի իր հաջողության համար:

 

Լուսանկարով ներկայացված է նաեւ Էջնիի' իբրեւ թե մինչեւ պլաստիկ վիրահատություն կատարած լուսանկարը:

 

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը փորձեց խոսել երգչուհու հետ, ով երկարաշունչ պատասխանի փոխարեն բացառիկ կերպով մեր կայքին տրամադրեց լուսանկարներ, որտեղ նա 15 եւ 16 տարեկան է:

 

«Ինչ պատասխան տամ ֆոտոշոփ արված նկարների վերաբերյալ: Սրանք իմ լուսանկարներն են, որտեղ ես ընդամենը 15 եւ 16 տարեկան եմ»,- նշեց երգչուհին: