Հասմիկ Շիրոյանի մասին Հայաստանում առաջին անգամ իմացան 2014 թվականի գարնանը, երբ Ուկրաինայում ապրող հայուհին իր տպավորիչ կատարումներով ներկայացավ «Ուկրաինայի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանում:
22-ամյա երգչուհին այժմ մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ»-ին։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է մրցույթների եւ իր տրամադրվածության մասին։
«Ուկրաինայի ձայնը 4» նախագծում Անի Լորակի թիմում էի։ Մրցութային առաջին օրը լեհական երգ կատարեցի, այն մեկ շաբաթում «YouTube»-ում 2 միլիոն դիտում գրանցեց, որից հետո անսպասելի հրավերներ ստացա Լեհաստանից։ Վարշավայում պատիվ ունեցա բացել իրենց ամենահայտնի երաժշտական փառատոնը, ծանոթացա տաղանդավոր երաժիշտների հետ։ Պարբերաբար հրավերներ եմ ստանում, աշխատում լեգենդար մարդկանց հետ։ Լեհերեն չեմ խոսում, բայց հասկանում եմ, քանի որ ուկրաիներենին նման է։ Մրցույթում եզրափակիչ չհասա, բայց փաստորեն հաջողության համար մեկ երգը բավական էր, որն ընտրել էի իմ վոկալի դասատուի խորհրդով։ Այժմ իմ մասին գիտեն Ուկրաինայում, Հայաստանում եւ Լեհաստանում։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասին տեղեկացել եմ Գոհար Գասպարյանից. առաջարկեց մասնակցել, ես էլ որոշեցի Հայաստան գալ։ Գիտեի, որ տարբեր երկրներից տաղանդավոր մասնակիցներ կլինեն։ Իրոք, ուժեղ մրցակցություն է. անհետաքրքիր կլիներ, եթե պայքար չլիներ։ Ուրախ եմ այս բեմում երգել, իհարկե, ավելի մեծ սպասելիքներ ունեմ։ Հատուկ չեմ մտածել հայտ ներկայացնել, որ գնամ «Եվրատեսիլ», ավելի շատ հավատում եմ նշաններին. եթե ստացել եմ առաջարկը, ապա պետք է ուժերս փորձեմ։ Կարծես՝ հիմա երազանքս է մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին ու հայրենիքս ներկայացնել։ Նաեւ շանսեր կան մի քանի տարի հետո Ուկրաինան ներկայացնել, ամեն ինչ հնարավոր է։
Մանրամասները` այստեղ: