Ամենակրքոտը, ամենաթեժն ու ամենահասանելին…

Իմացիր, թե ով ով է սիրուհիների հորոսկոպային նշանների շքերթում։

 

Խոյ
Խոյ կնոջը պետք է գայթակղել արագ և վստահորեն: Նա կարող է ձեզ միանգամից հավանել, կամ ուղղակի անտեսել: Դուք նրան կարող եք նվաճել ինչ-որ անսովոր սխրագործությամբ: Խոյերը կրքոտ և տաքարյուն սիրուհիներ են, դրա համար նրանց զուգընկերները պետք է լինեն դուրեկան և հասկացող: Առաջին հայացքից կարող է թվալ, որ նրանք անտարբեր են տղամարդկանց կողմից ցուցաբերած ուշադրությանը: Բայց, դուք պետք է հիշեք, որ նա ամեն ինչ նկատում է և ավելին է սպասում ձեզանից: Խոյն ունենում է ձիգ մարմին, մուգ մազեր և հարթ մաշկ:

 

Ցուլ
Այս համաստեղության տակ ծնված կանայք ամենևին էլ հիմարիկներ չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Նրանց յուրաքանչյուր միտքն ու քայլը մտածված և հավասարակշռված է: Հասունությունն ու փարթամ կառուցվածքը Ցուլ կնոջ բնորոշ յուրահատկություններն են: Նրանց պետք է փայփայել, կերակրել մսով և «Սնիկերսով», խմեցնել քաղցրահամ խմիչքներ: Անտարբերությունն ու անուշադրությունը վիրավորում է Ցուլերին, նա տառապում է դրա բացակայությունից: Եվ հակառակը՝ նա շատ երջանիկ է, երբ նրա մասին հոգ են տանում: Նրանց պատմեք էրոտիկ անեկդոտներ, երգեր երգեք նրանց համար, և ինչ-որ հետաքրքիր բան պատմեք:

 

Երկվորյակ
Երկվորյակների հետ դուք ձեզ թեթև կզգաք: Նրանց հետ դուք չեք ձանձրանա, չնայած նրանց մեջ ռացիոնալիզմ կա: Ոմանց դա դուր է գալիս, իսկ ոմանց ոչ: Նրանք շատ շրջահայաց են, նույնիսկ եթե առաջին հայացքից թեթևամիտ են թվում: Հաճախ նրանք կարող են ձևացնել, իբր հետաքրքրված են իրենց զուգընկերոջ անձով, բայց, դա իրականում կարող է այդպես չլինել: Երկվորյակների հետ միասին էրոտիկ ֆիլմի դիտումը և նմանտիպ բաները փոխադարձ հաճույք կպարգևեն:

 

Խեցգետին
Միանգամից հաշվի առեք այն փաստը, որ այս նշանի մոտ շատ լավ է զարգացած համառությունը, և եթե պետք լինի բաժանվել նրանից, ապա դուք չեք կարող դա անմիջապես անել: Խեցգետինը նրբորեն հոգ է տանում իր տղամարդու մասին, նրա համար ընտանեկան հարմարավետություն է ապահովում, ապահովում է համեղ ուտելիքով, բայց միայն այն դեպքում, եթե տղամարդը, Խեցգետնի կարծիքով, իրեն լավ է պահում: Տղամարդու ամրությունն ու ընտանիք կազմելու ցանկությունը պետք է լավ նկատելի լինեն: Խեցգետին կանայք շատ խանդոտ են, նենգ և եսասեր: Բայց, եթե շատ են սիրում, այս հատկանիշներն անհետանում են:

 

Առյուծ
Այստեղ սակարկել չի կարելի. Մարմինը հասանելի կլինի միայն այն դեպքում, եթե ընտրյալն ունենա շքեղ ավտոմեքենա, տղամարդկային գեղեցիկ կառուցվածք, վառ հեղինակություն: Նա պետք է լինի Առյուծ կնոջ հպարտությունը: Ինքնավստահ Առյուծները սիրում են դրամատիզմ և հատուկ էֆեկտներ՝ ինչպես ֆիլմերում: Նրանց արժանապատվությունը նրանում է, որ նրանք հազվադեպ են վիճում մանրուքների պատճառով հակառակ սեռի հետ, և ձանձրացնող չեն: Թերություն կարելի է համարել նրանց սերը փայլուն և վառ առարկաների հանդեպ, այդ պատճառով էլ Առյուծներին հաճախ կարող են օգտագործել սեքսի կարիք ունեցող մարզիկներն ու խարդախ տղամարդիկ, ովքեր ձևացնում են, իբր ցանկանում են ամուսնանալ նրանց հետ:

 

Կույս
Եթե դուք սիրահարվեք Կույսին, անկասկած, կհաղթեք շատ հարցերում: Այս նշանի ներկայցուցիչները շատ հետաքրքիր են: Նրանք լավ հետևում են վարքագծի կանոններին, և նույնքան լավ էլ, խախտում են դրանք: Կույսեը սիրում են, որ տղամարդիկ իրենց ցանկություններն արտահայտեն ոչ թե ակնարկներով և սիրահարված հայացքով, այլ պարզ տեքստով: Երիտասարդ Կույս նշանի տակ ծնված աղջիկներն ամաչում են սեքսուալ հարցերում փորձ չունենալուց, բայց ահա հասուն Կույսերը չեն ամաչում և չունեն էրոտիկ կոմպլեքսներ:

 

Կշեռք
Այս կանայք ցանկանում են դուր գալ բոլորին: Բայց նրանց համար սիրախաղն ու սեքսը երկու ընդհանրապես տարբեր բաներ են: Զուգընկերոջ ընտրության հարցում Կշեռքները շատ են դժվարանում, դրա համար էլ մի շարք հատկանիշների և հանգամանքների վրա մեծ ուշադրություն են դարձնում: Նրանք ուզում են իրենց ընտրյալի հանդեպ իսկական զգացմունքներ ունենան: Այս նշանի կին ներկայացուցիչները ցանկանում են ունենալ այնպիսի տղամարդ, ով իրենց կտանի կառաջնորդի կյանքի ուղիով: Կշեռքները սիրում են հարմարավետություն և գեղեցկություն:

 

Կարիճ
Կարիճ կանանցից միաժամանակ դուրս է գալիս սեքսուալության և խստության էներգիա: Սա խոսում է այն մասին, որ այստեղ խաղերը տեղին չեն, և եթե սիրով զբաղվել, ապա, միայն, շատ լուրջ: Նրանք սիրում են, երբ տղամարդն իրենցից ուժեղ է ցանկացած հարցում, հակառակ դեպքում չեն հարգում տղամարդկանց:

 

Աղեղնավոր
Այս կնոջ բնությունն այնպիսին է, որ նրան միանգամից չեք կարող գրավել: Նա կարծես միշտ նայում է դեպի հեռուն, այլ ոչ թե դեպի «նպատակը»: Թեթև կոպտությունը և ազնվական մեծահոգությունը հիանալի համադրվում են այս կնոջ մեջ: Դուք պետք է միշտ զինված լինեք համբերատարությամբ և անսպառ հոգու թռիչք ունենաք, որպեսզի կարողանաք պահել, ձեր ձեռքից բաց չթողնել այս ամազոնուհուն: Աղեղնավորների հետ ավելի լավ է սիրով զբաղվել Կիպրոսի լողափերում, բնության գրկում: Աղեղնավորին գերում է, գայթակղում է զուգընկեր որսալու գործընթացը: Հասնելով իրենց նպատակին՝ նոր նպատակ են դնում իրենց առջև, ավելի դժվար հասանելիներին:

 

Այծեղջյուր
Երիտասարդ Այծեղջյուրները չոր են էրոտիկ հարցերում: Հասունանալով՝ հասունանում է նաև սեքսուալ փորձառությունը: Երտասարդ Այծեղջյուրը վատը չէ, բայց դուք ավելի շատ հաճույք կստանաք հասուն Այծեղջյուրից: Հասուն Այծեղջյուրնեը լավ են հասկանում իրենց զուգընկերոջը, դժվար պահերին կարող են իրենց օգնությունն առաջարկել նրանց: Սեքսուալ կյանքից իրենց անբավարարվածությունը նրանք ցույց չեն տալիս: Բայց, եթե հայտնվի իրենց համար ավելի համապատասխան մեկը, նրանք, առանց զղջալու, կլքեն իրենց զուգընկերոջը:

 

Ջրհոս
Ջրհոս կնոջ համար բավական չէ, որ իր զուգընկերը միայն ֆիզիկապես լինի իր հետ: Առաջին հերթին, դուք պետք է լինեք նրա հետ համակարծիք և լավ ընկեր: Դուք նաև պետք է առանձնանաք բազմությունից, լինեք ինքնուրույն, ինքնատիպ: Նրանք ամենազգայուն զուգընկերուհիները չեն, բայց անկանխատեսելի են և հետաքրքիր: Նրանց բնավորության մեջ դուք ձեզ համար նորանոր գծեր կբացահայտեք: Ջրհոսները սիրում են սառը գույներ, այնպես որ, ձեր նվիրած կարմիր վարդերը նրանք չեն գնահատի ըստ արժանվույն:

 

Ձուկ
Ձուկ կնոջ հետ կարելի է մոռանալ ամեն ինչ: Նրանց գրկում դուք ձեզ տաք վաննայում եք զգում: Այս նշանի տակ ծնված կանայք ունենում են երկնագույն աչքեր և թափանցիկ մաշկ: Նրանց էրոգեն հատվածը ոտնաթաթերն են: Սեքսում նախաձեռնությունն իրենց վրա չեն վերցնում, այլ սպասում են զուգընկերոջից: Դա նրբազգացություն կամ թուլություն չէ, այլ նա ուզում է իրեն ազատել մտահոգությունից և խնդիրներից:

 

Նյութի աղբյուրը` Blognews.am