Լավ, մի նեղվեք, մի օր դուք էլ հայտնի կդառնաք, կնկարահանվեք Full House-ում, Միհրան Ծառուկյանի հետ սելֆիներ կանեք, բայց պետք չէ էդ աղջկան էդպես բզկտել: Հիմա մարդը հասել է ու վերջ: Իսկ դուք, լավ է ավելորդ կիլոգրամները մաշեք:

 

1. Գրավիչ արտաքինը

Այո, որքան էլ ցավալի է, բայց աղջիկներին գեղեցիկ աղջիկները, մեղմ ասած, դուր չեն գալիս: Պարտադիր մի պոզուպոչ պիտի կպցնեն: Ինչո՞ւ չեք կարող պարզապես ընդունել, որ Արփինեն գրավիչ աղջիկ է:

 

2.Փոքր քիթն ու արտահայտիչ շրթունքները

«Վայ, լսի, ի՞նչ ես ասում, քիթը վիրահատած ա, պռոշները՝ լցրած», -մեկ էլ ձեր ուղեղի ծալերն են սովորականից մի քիչ հարթ: Ոմանց կարծիքով համաչափ դիմագծերով հայուհի չի լինում, պարտադիր պիտի որևէ վիրահատության ենթարկված լինի: Մի հատ #calm down:

 

3.Ամերիկա-Երևան տրանզիտ

Արփինեն Փոփ Հանրագիտարանից հետո սկսեց ավելի շատ զբաղվել հանդիսավարությամբ ու այդ առիթով հաճախ է լինում ԱՄՆ-ում: Այս հանգամանքը նույնպես ասեկոսեների տեղիք տվեց: «Տեսաք Էդ Արփինեին, լավ էլ գնում-գալիս ա, հա»,- բնականաբար, դիվան քշելով ուրիշի հաջողություններին հետևելը կարող է նույնիսկ սրտի կաթվածի հասցնել:

 

4.Full house-ն ու Միհրան Ծառուկյանը

Էս սերիալում հանդես գալուց հետո, հեյթերները սկսեցին գաղտնի եղունգները կրծել ու չնայած դրան դիտում են սերիալն ու նորից բամբասում. «Բայց լավ չի խաղում, երկու բառ իրար կպած չի կարում ասի»,- էլ չեմ խոսում միայն այն մտքից, որ Միհրանի հետ է նկարահանվում սերիալում, ոմանց մոտ ուղղակի ժամանակ առ ժամանակ անքնություն է առաջանում: Քնելուց առաջ նանայով թեյ խմեք, օգնում է:

 

5.Ֆիլմերում հաճախ հանդես գալը

Հիմա Արփինեին հաճախ կարելի է տեսնել տարբեր ֆիլմերում, այս հանգամանքը շատ է զայրացնում որոշ մարդկանց, մոտավորապես այսպես. «Հա, բայց ինչի՞ հենց ինքը, լավ էլի, ուրիշ մարդ չկա՞»,- դե, ոնց ասեմ, կա բայց ինքը լավն ա: (xoxo)