Իսկական սերը գտնելը հաջողություն է, բախտը բերել է նշանակում, բայց նաև կախված է այն բանից, թե ինչպիսի մարդ ես դու: Եվ մինչ որոշ կանայք վայելում են հաջողակ հարաբերությունների բերկրանքը, մյուսները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել ճիշտ մարդու: Արդյունքում' նրանք սիրահարվում են սխալ տղամարդու, ինչը շուտով հանգեցնում է բաժանության:
Սովորաբար ամենից հաճախ սիրո հարցում չի բերում ուժեղ, անկախ կանանց բախտը: Ինչո՞ւ է այդպես։
1. Նրանք անկախ են ու ամենից առաջ դնում են իրենց պահանջմունքների հարցը
Տղամարդիկ սիրում են ամեն բան վերահսկել, իսկ այդպիսի կինը որևէ մեկին թույլ չի տա իրեն ասել, թե ինչ կարող է կամ չի կարող անել: Նա ինքը գիտի, թե ինչ է ուզում և ինչպես կարող է դա ստանալ: Նա իրականացնում է իր երազանքները ու սպասում, որ կողքին կլինի նույնքան ուժեղ ու վստահ մարդ: Նրան աջակցություն է պետք, այլ ոչ թե վերահսկողություն կամ ղեկավարում:
2. Նրանք շատ ընտրողական մոտեցում են ցուցաբերում
Նրանք գիտեն իրենց գինը ու կհամաձայնեն հարաբերություններ ձևավորել միայն այն տղամարդու հետ, ով նրանց կյանքն ավելի լավը կդարձնի: Նրանք տուրք չեն տա հասարակական կարծիքին այն հարցում, թե ինչպիսի տղամարդ պետք է ունենան իրենց կողքին: Նրանք հուսահատ չեն, այլ համբերատար: Եվ երբ նրանք վերջապես հանդիպում են այն տղամարդուն, ով արժանի է, որ այդ կինն իր վրա ծախսի իր ժամանակն ու էներգիան, ապա հասկանում է, որ սպասումն իզուր չէր:
3. Նրանք չեն վախենում պաշտպանել իրենց
Այս կանայք չեն վախենում ասել իրենց մտածածը: Եվ եթե նրանց տղամարդն ինչ-որ բան այնպես չանի, նրանք աչք չեն փակի դրա վրա:
4. Նրանք փոքր-ինչ «չափազանց» կարող են լինել
Չափազանց ուղղամիտ կարող են լինել, քանի որ գիտեն' ինչ են ուզում: Քանի որ չեն պատրաստվում «խաղալ», և եթե ինչ-որ մեկն իրենց հետաքրքիր չէ, ուղիղ են խոսում այդ մասին: Ճիշտ նույն կերպ են վարվում, երբ իրենց ինչ-որ բան դուր չի գալիս: Որոշ մարդիկ պարզապես սովոր չեն այդպիսի ուղղախոսության:
5. Նրանք շատ ուժգին են սիրում
Անհնար է մինչև վերջ հասկանալ, թե ինչն է այդպիսի կնոջը ստիպում սիրահարվել: Բայց եթե դա տեղի է ունենում, նա այդ տղամարդուն վերաբերվում է ամենայն հարգանքով ու սիրով: Նա կարող է լինել լավագույն զուգընկերուհին, քանի որ նրա սերն ամենախորն է: Եթե նա ընտրում է տղամարդուն, ապա դառնում է փակ ուրիշների համար. այնպես որ, նրան կարելի է վստահել: Բայց շատ տղամարդկանց վախեցնում է այդպիսի ինքնանվիրումը, ինչպես որ վախեցնում է նրանց անկախությունը:
6. Նրանք ավելի հասուն են, քան մեծ մասը
Նրանք ավելի իմաստուն ու հասուն են: Նրանք կյանքում նպատակ ունեն, հստակ գիտեն, թե ինչ են ուզում: Այդպիսի կանայք խելացի են ու ցանկանում են ամեն ինչ վերահսկել:
7. Այդպիսի կանանց դժվար է գտնել
Դա կարող է լինել երազանքի կին, բայց նրան հեշտ չէ գտնել, քանի որ նա հենց այնպես չի զբոսնում, այլ աշխատում է իր երազանքներին հասնելու ուղղությամբ: Նա չի հանգստանում գիշերային ակումբներում ու բարերում, այլ նախընտրում է մեկ գավաթ գինու շուրջ ինտելեկտուալ զրույցները:
Եթե այն, ինչ հենց նոր կարդացիր, քո մասին է, շարունակիր լինել այնպիսին, ինչպիսին կաս: Մի օր սերը, որին դու արժանի ես, կթակի քո դուռը, և այդ ժամանակ դու կարող ես քեզ թույլ տալ սիրել այդ տղամարդուն ողջ սրտով' հասկանալով, որ այս անգամ իսկապես ամեն բան այլ կերպ է: