1. Nokia-ն ֆիննական քաղաքի անվանում է:
2.Ծովահեններն աչքերը սև կտորով կապում էին, որպեսզի ավելի հեշտ հարմարվեն մթությանը:
3.Աշխարհում ավելի քան 4300 կրոն գոյություն ունի:
4.Սուպերմարկետների զմաբյուղները մեծ չափսերով են ստեղծվում, որպեսզի մարդիկ ինչքան հնարավոր է շատ ապրանք գնեն:
5.Լավ եփված ձուն օրգանիզմում շատ երկար է մարսվում:
6.Կարթով բռնված ձուկն ավելի քիչ է ցավ զգում, քան ցանցով որսվածը, այդ պատճառով առաջիններն ավելի համեղ են լինում:
7.Եթե սոխը կտրատելու ժամանակ ծամոն ծամեք, աչքերը չեն արցունքոտվի:
8.Ագռավներն իրենց ծնողներին տեսակցության գնալու սովորություն ունեն:
9.Փղերն իրականում մոխրագույն չեն, դրանք կարմիր կավի գույն ունեն, իսկ մոխրագույն երևում են մաշկին կուտակված կեղտի և փոշու պատճառով:
10.Լուսնի լույսը մեզ է հասնում 1.3 վայրկյանի ընթացքում: