Թող վերնագիրը ձեզ հեգնող չթվա՝ մենք հավաքել ենք ճշմարտացի և ապշեցնող փաստեր կանանց մասին։ Բավական ինտրիգային և խորհրդավոր…

1. Կանացի սիրտը ավելի արագ է բաբախում, քան տղամարդկայինը։

2. Կանայք կրկնակի անգամ հաճախակի են թարթում, քան տղամարդիկ։

3. Կանայք ճարպերն այրում են ավելի դանդաղ, քան տղամարդիկ՝ մոտավորապես 50 Կկալ օրական։

4. Կանայք ավելի ուժեղ իմունիտետով են օժտված։

5. Կանացի մազերի տրամագիծը կրկնակի անգամ փոքր է տղամարդու մազի տրամագծից։

6. Կանանց ուղեղում կոշտուկավոր մարմինը ավելի հաստ է, քան տղամարդկանց մոտ։ Հենց այդ պատճառով է, որ կանայք ավելի հեշտ են գլուխ հանում բազմախնդրությունից։

7. Կնոջ լեզվի վրա ավելի շատ համային ռեցեպտորներ կան։

8. Կանայք ավելի շատ ցավի ռեցեպտորներ ունեն, սակայն էստրոգենի շնորհիվ, որը արգելափակում է բորբոքային պրոցեսները՝ կանայք ավելի հեշտ են տանում ցավը։

9. Քանի որ գունազգացողությունը ուղիղ կապված է X քրոմոսոմների հետ՝ կանայք ավելի լավ են տարբերում գույները, քան տղամարդիկ։

10. Կանացի մաշկը 10 անգամ ավելի զգայուն է տղամարդու մաշկից։

11. Կանացի մկաններում և հոդերում ավելի շատ էլաստին կա, քան կոլագեն և հենց այդ պատճառով կանայք ավելի ճկուն են։

12. Կանայք տղամարդկանցից շատ ավելի լավ են տարբերում բարձր հաճախականության ձայները։

13. Քնի ժամանակ, կանացի ուղեղի էլեկտրական ակտիվությունը նվազում է միայն 10%-ով և հենց այդ պատճառով, կանացի երազները ավելի զգայուն են։

14. Կանայք տղամարդկանցից շատ ավելի լավ են տարբերում քաղցր համի երանգները։

15. Կանայք տղամարդկանցից վատ են կողմնորոշվում տարածության մեջ։ Զուգահեռ ավտոկանգառ անելը ստացվում է 83% տղամարդկանց մոտ, 71%-ի մոտ հենց առաջին փորձից։ Կանանց մոտ արդյունքները մեղմ ասած տպավորիչ չեն։ Կանանց միայն 22%-ը կարող է դա անել և նրանցից 2/3-րդը դա կկարողանա անել ոչ առաջին փորձից։

16. Կանանց մոտ խոսքի համար պատասխանատու է ուղեղի երկու ակտիվ կենտրոն։ Եվ այդ պատճառով կանայք առանց դժվարության կարող են օրական արտասանել 8000-ից ավել բառ՝ օգտագործելով 3000 ձայն և 10 000 ոչ վերբալ ազդակներ։ Այդ նույն ցուցանիշները տղամարդկանց մոտ կրկնակի անգամ ցածր են։

17. Կանաց մոտ ի ծնե հոտառությունը շատ ավելի լավ է զարգացած։

18. Կանանց մոտ լավ է զարգացած մակերեսամերձ տեսողությունը, իսկ տղամարդկանց մոտ՝ թունելային։

19. Կանացի պարանոցը ավելի շարժուն է։ Այդ պատճառով, երբ կնոջը ձայն են տալիս, նա որպես կանոն շրջում է գլուխը, իսկ տղամարդը շրջվում է ամբողջ մարմնով։

20. Ճաղատությունը համարվում է X-կապված ռեցիսիվ առանձնահատկություն, որը տղամարդը ժառանգում է մորից։

21. Երկու X քրոմոսոմի առկայության պատճառով, կանանց մոտ ավելի հազվադեպ է նկատվում բարդացումներ և քրոնիկական հիվանդություններ։

22. Կանայք տարվա մեջ արտասվում են միջինում 30-ից 64 անգամ, տղամարդիկ՝ 6-17։

23. Կանանց 30% հղիության ընթացքում կիրք են ապրում ոչ ուտելի իրերի հանդեպ։

24. Պրոգեստերոն, կորտիզոլ և էստրադիոլ հորմոնների բարձր մակարդակը՝ կանանց մոտ ուժեղացնում են տագնապի, անհանգստության և վտանգի զգացողությունները։ Հենց այդ պատճառով կինը ինտուիտիվ ավելի լավ է զգում վտանգը, քան տղամարդը։