Պատմությունը պետք է հիշել ոչ թե նրա համար, որ այն անցյալ է, այլ, որ հեռանալով, այն մեզ հետևանքներ թողեց: Երբեմն մարդիկ չեն գիտակցում, թե որքան կարևոր են անցյալի դասերը ժամանակակից կյանքը կառուցելու համար և անցյալի սխալները շարունակում են կրկնել նաև հետագայում: Այդ իսկ պատճառով ուսումնասիրեք պատմությունը, դասեր քաղեք նրանից հանուն ներկայի և ապագայի, իսկ մենք առաջարկում ենք Ձեզ դիտել ունիկալ պատմական ֆոտոներ, որոնք հնարավոր է փոխեն կամ լրացնեն Ձեր պատկերացումները անցյալի շատ իրադարձությունների հանդեպ:
1. Ադոլֆ և Ռուդոլֆ Դասսլեր եղբայրներ, ընդ որում՝ հարազատ: Puma-ի և Adidas-ի հիմնադիրները: Նրանք այնքան էին ատում միմյանց, որ մինչև իրենց կյանքի վերջը այդպես էլ չեն հաշտվել, իսկ սեփական բիզնեսներն էլ հիմնել եմ միմյանց վնասելու համար:
2. ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմմի Կարտերը մի անգամ իր կոստյումը ուղարկեց քիմմաքրման, որի գրպանում մոռացել էր ատոմային ռումբի գործարկման գաղտնագրի կոդերը:
3. Յուրի Գագարինն ու իր Matra Bonnet Djet VS-ը, որը նրան նվիրել էին ֆրանսիացիները:
4. Ձմեռը Սախալինում: Մշտական ու թանձր մառախուղի պատճառով այստեղ լուսացույցները տեղադրվում են սովորականից շատ ցածր:
5. Այս լուսանկարի IQ-ն պայթեցնում է։
6. Առաջին MC Donalds-ի բացման դեմ ակցիա Սանկտ-Պետերբուրգում. 10 սեպտեմբերի, 1996թ.
7. Զարմիկ-եղբայրներ՝ ռուսական վերջին ցար Նիկոլայ 2-րդն ու Անգլիայի թագավոր Ջորջ 5-րդը: Նիկոլայի տապալումից հետո Ջորջը ոչինչ չարեց նրան օգնելու համար: Նա անգամ չթույլատրեց արքայական ընտանիքի մուտքը Անգլիա:
8. Կյանքի ճանապարհը: Մեքենաները հալվող սառույցի վրայով շրջափակման մեջ գտնվող Լենինգրադին հաց են տանում:
9. «Եթե Աստված գոյություն ունի, ապա նա պետք է ներման համար աղաչի ինձ». հրեա ռազմագերու փորագրած գրությունը համակենտրոնացման ճամբարի մեկուսարանի պատին:
10. Հիպպիների հայտնի կարգախոսը՝ «հանուն խաղաղության ռմբակոծելը նույնն է, ինչ հանուն կուսության սեքսով զբաղվելը»
11. Թերթերի պատճառով մարդիկ միմյանց հետ չեն շփվում, ու պետք չէ ասել, որ ժամանակակից գաջեթներն են մեղավորը։
12. Լողազգեստ, 1954թ.։ Հիմա սա շրջազգեստ է կոչվում:
13. Հանրահայտ լուսանկարի ամբողջական տարբերակը։ Լրագրողը Էյնշտեյնին ընդամենը խնդրել էր խելացի դեմք ընդունել:
14. Տիտանիկի կործանումը վերապրած շները: Նավի վրա 12 շուն կար, սակայն ողջ էին մնացել ընդամենը երեքը. 1912թ.
15. Այսպիսի տեսք ուներ առաջին Mercedes-ը։
16. Ահա թե ինչ բաղադրություն ուներ հազի դեմ առաջին շիճուկը 100 տարի առաջ՝ ալկոհոլ, հաշիշ, քլորոֆորմ և մորֆիի սուլֆատ
17. Մանկատան 6-ամյա տղան Կարմիր Խաչից նոր կոշիկներ է նվեր ստացել. 1946թ.
18. Հիտլերի կողմնակիցների հանրահավաքը 1937թ.: Ութ տարի անց նրանք բոլորը կասեն, որ երբեք չեն պաշտպանել Հիտլերի գաղափարները: