Տնտեսական օճառն ունի մի շարք հատկություններ, որոնք թույլ են տալիս այն օգտագործել այլ նպատակներով:

Տնտեսական օճառի օգտագործման այլընտրանքային 11 տարբերակ

1. Եթե ցանկանում եք ունենալ երկար և խիտ մազեր կամ էլ ազատվել թեփից, ապա չեք կարող գտնել ավելի լավ միջոց, քան տնտեսական օճառը: Սկզբում շամպուն օգտագործեք, ապա մազերը լվացեք տնտեսական օճառով:

2. Որպեսզի դեպիլյացիայից հետո մաշկը չգրգռվի, մաշկի անհրաժեշտ հատվածը լվացեք տնտեսական օճառով:

3. Մաշկը երիտասարդացնելու համար շաբաթվա ընթացքում 2 անգամ այն լվացեք տնտեսական օճառով: Դեմքին օգտագործելուց հետո անպայման մանկական կրեմ օգտագործեք:

4. Մաշկը մաքրելու համար ևս տնտեսական օճառը կարող է օգտակար լինել:

5. Տնտեսական օճառը կարող է օգնել նաև ոտքերի սնկային հիվանդությունների դեպքում: Ոտքերի անհրաժեշտ հատվածը խոզանակի միջոցով լվացեք տնտեսական օճառով, ապա յոդ քսեք:

6. Ցանկության դեպքում ատամի խոզանակը կարող եք օճառաջրի մեջ թողնել:

7. Այտուցներն ու կապտուկները վերացնելու համար մի փոքր օճառ գցեք ջրի մեջ, ապա քսեք մաշկին:

8. Այն կարող է օգտագործվել նաև թարախից ազատվելու համար:

9. Կրունկների կոշտ հատվածներից ազատվելու համար 2 լիտր տաք ջրի մեջ լցրեք 1 թեյի գդալ սոդա, ավելացրեք 1 ճաշի գդալ մանրացրած օճառ:

10. Արևից այրվածքների դեպքում այդ հատվածի վրա տնտեսական օճառ քսեք և թողեք՝ չորանա: