Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանը դարձել է 30 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ նախապես չէր ծրագրել նշել տարեդարձը, սակայն օրվա ընթացքում բազում անակնկալներ է ունեցել.«Շատ եմ մտածել, թե ինչու չեմ սիրում տոնել ծննդյանս օրերը, երեւի գլխավոր պատճառն այն է, որ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել: Ինձ համար ամեն ապրած օրը տոն է»:
Լիդիայի ծննդյան օրը շատ լեցուն է անցել.«Որդիս շնորհավորեց կեսգիշերից էլ շուտ եւ, ի զարմանս ինձ, շատ խելոք գնաց քնելու, երեւի որոշել էր այդպիսի նվեր մատուցել: Առաջին բարեմաղթանքները լսեցի կյանքիս կարեւորագույն մարդկանց' ամուսնուս եւ մայրիկիս կողմից: Շնորհավորական զանգերից հետո ընկերներս ինձ տորթով եւ հրավառությամբ դիամավորեցին սրճարանում»:
Դերասանուհուն մատուցված անակնկալները ոչ միայն անսպասելի են եղել, այլեւ հուզիչ.««New York City Center» թատրոնի փորձասենյակում արված լուսանկար ստացա իմ ընկեր, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանից, տեսաբացիկ' իմ բարեկամ- ամուսիններ Միլենայից եւ Արմենից, նաեւ վիդեո-ֆլեշմոբ էր կազմակարեպել մտերիմներիցս մեկը: Տղայիս մանկապարտեզում շնորհավորեցին դաստիարակներն ու երեխաները, իսկ սրճարաններից մեկում, որտեղ ամեն օր ինձ զգում եմ ինչպես տանը, սպասարկող ամբողջ անձնակազմը մի րոպեանոց ընդմիջմամբ դուրս եկավ շնորհավորելու»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։