Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Նա շնորհակալություն հայտնելով համաշխարհային պատերազմի վետերաններին, ֆիդայիներին, հայկական ու արցախյան զինվորներին գրել է.
«Իմ երազած երկիրը դա ապահով, խաղաղ ու ազատ երկիրն է' երկիր, որի հետ հաշվի կնստեն, երկիր, որի քաղաքացին կլինի պաշտպանված ներսի ու հատկապես դրսի վտանգներից...Այսօր և միշտ ազգովի պարտավոր ենք մեծարել ու խոնարվել այն անհատների առջև, ովքեր մեզ ու գալող սերունդներին տվեցին վստահություն ու սեփական արժանապատվությունը գնահատելու մեծ շնորհ...Այսօր' մայիսի 9-ին ես մեծագույն հպարտությամբ ուզում եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ և՛մեր համաշխարհայինի վետերաններին և՛ մեր ֆիդայիններին և՛ Հայոց ու Արցախի բանակայիններին...Ձեր վաստակն ահռելի է, իսկ յուրաքանչյուրիդ անունը մեր սրտերում...Խաղաղություն Հայ ժողովրդին...Բարի ծառայություն զինվորին...»:
Դերասանը նաև տեսանյութ է հրապարակել, որում նրա դուստրերը՝ Էվան և Յանան շնորհակալություն են հայտնում ֆիդայի պապիկներին և ուժեղ զինվորներին, նաև նշում են, որ միշտ կհիշեն իրենց սխրանքները: