Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է Շանթ հեռուստաընկերությամբ հերարձակվող սերիալներից, Slaq.am-ի հետ զրույցում նշեց, որ սրտի տրոփյունով է սպասում մայիսի 7-ին: Այդ օրը նրա երեխաների մկրտության օրն է, ինչին Սարգիս ու նրա կինը սպասում են մեծ խանդավառությամբ: Slaq.am-ը հետաքրքրվեց նաև, թե ով է լինելու երեխաների կնքահայրը:
Սարգիս Գրիգորյանը պատասխանեց, որ քավորի համար ընտրված է հրաշալի մարդ' իրենց հարևանը, ավելացրեց, որ իրենց համար կարևոր է ոչ թե հայտնի մարդու քավոր կարգելը, այլ սրտակից ու հարազատ մարդու: