Ամիրյանների համար այս ամիսը տոնական է: Սեպտեմբերի 22-ին ծնվել է հաղորդավար Արտավազդ Ամիրյանի առաջնեկը, իսկ օրեր առաջ էլ իր 31-ամյակն է նշել նրա քույրը` Անին: BRAVO.am-ը շնորհավորել է հոբելյարին, հետաքրքրվել օրվա մանրամասներով ու պարզել անակնկալների թիվը:

 

Թեեւ Անին նախապես չի ծրագրել նշել տարեդարձը, սակայն հարազատներն այլ մտադրություններ են ունեցել: Նախ նրան առաջինը շնորհավորել է դերասան Ստեփան Ղամբարյանը.«Քանի որ օրվա ընթացքում երեխայի հետ շատ եմ վազվզում, շուտ էի պառկել քնելու, բայց կեսգիշերին արթնացրեց ամուսինս եւ ծաղիկներ նվիրեց, այնուհետեւ մեզ հյուր եկան եղբայրներս' Հայկը, Արտավազդը' կնոջ հետ, քույրս, եւ միասին նշեցինք»:

 Արտավազդ Ամիրյանի կինը, Մարիամ Մերաբովան եւ Անի Ամիրյանը

Անի Ամիրյանը եւ Ստեփան Ղամբարյանը

 

Շարունակությունը` այստեղ: