Սեպտեմբերի 22-ը Նարե Գեւորգյանի սիրելի օրերից մեկն է, իսկ առիթն իր ծննդյան տարեդարձն է։ «Շանթ»-ի երաժշտական նախագծերից հայտնի, «Պրեմիերա 3»-ի հաղթող երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ 26-ամյակը նշել է բարձր տրամադրությամբ։
Ուղիղ կեսգիշերին հոբելյարը եղել է ժամանցի վայրերից մեկի բեմում, որտեղ գործընկերները նրա համար կատարել են «Նարե-Նարե» ազգագրական երգը.«Մինչ այդ Անկախության տոնի առթիվ մի քանի վայրում ելույթ էի ունենում' ուշանալով իմ հիմնական աշխատավայրից, որոշեցի գոնե տորթ ու շամպայն ինձ հետ վերցնել։ Տանջվում էի այն մտքից, որ չեմ հասցնի գնել, առաքիչի օգնությանը դիմեցի' առանց իմանալու, որ ընկերներս էլ են տորթ ու շամպայն բերել։ Մոմերը բեմում փչեցի. այսպիսի ծնունդ չէի ունեցել։ Այնքան չպլանավորված էր, որ երազանքներ չեմ պահել, ուղղակի ուզում եմ' ես ու ընտանիքս միշտ առողջ լինենք»։
Այնուհետեւ նա օրն անցկացրել է ընտանիքի ու հարազատների հետ՝ իր հայրենի Մեծամորում.«Հյուրերիս խնդրեցի մի քանի րոպե սպասել ինձ, մինչ կմասնակցեմ իմ հարազատ քաղաքում անցկացվող համերգին։ Երբ բեմ բարձրացա, որոշ ներկաներ գիտեին տարեդարձիս մասին, շնորհավորեցին, եւ մի քանի րոպեն դարձավ մի քանի ժամ:)»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։