Կնոջն իր փոքրիկ խորամանկություններից զրկելը նույնն է, ինչ ծաղիկն առանց արևի շողերի թողնելը: Այո, այդպես էլ կարելի է, բայց սերը կդառնա ձանձրալի:
Խորհուրդներ լեդիներին, թե ինչպես միշտ հետաքրքիր մնալ…
Այսպես, ճիշտ է ասում ժողովրդական առածը' դիմավորում են հագուստով, ճանապարհում' խելքով: Հիշեք, կնոջ արտաքինում ամեն ինչ պիտի հիանալի լինի: Ձեր արտաքին տեսքով Դուք պիտի ճանապարհ հարթեք ներքին «ես »-ի համար: Դուք պետք է ամեն պահ և ամեն րոպե անդիմադրելի լինեք: Տղամարդու մոտ առաջին հերթին պիտի հաստատվի այն կարծիքը, որ Դուք կարող եք և հետևում եք ինքներդ Ձեզ: Դիմահարդարումը, սանրվածքը, մանիկյուրը, հագուստը…. Ամեն ինչ պիտի համապատասխանի: Դրանով Դուք Ձեր գեղեցիկ լինելու գրագիտությունն եք ցուցադրում տղամարդու մոտ :
Ներաշխարհը մի բան է, որ գայթակղում է յուրաքանչյուր տղամարդու: Նրանք Ձեր հագուստների տակ ուզում են տեսնել Ձեզ, ինչպիսին կաք, ուզում են հասկանալ, թե արդյոք Ձեր ստեղծած կերպարը համապատասխանում է ներքին պարունակությանը, թե' ոչ: Դուք կին եք, որը միշտ տղամարդուն հենվելու կարիք ունի, կին' իր էմոցիոնալ դրսևորումներով: Մի վախեցեք մատնել Ձեր թուլությունը, իհարկե չափի մեջ: Ձեր ուժը հենց Ձեր թուլության մեջ է: Միայն այս ձևով կարող եք տղամարդուն ցույց տալ, որ իր խնամքի կարիքն եք զգում երեխայի նման: Հիշեք, տղամարդկանց դուր է, գալիս, երբ կինը թույլ և անօգնական է: Չէ՞ որ հենց այստեղ կարող է նա ցուցադրել իր ուժն ու կարողությունը' պաշտպանելով Ձեզ:
Հարաբերություններում պիտի լինի ազնվություն, երբեք մի վախեցեք կորցնել նրան:
Ժպիտն ու հայացքը այն փոքրիկ քաղցրություններն են, որոնք գրավում են տղամարդկանց: Իմացեք, յուրաքանչյուր կնոջ մոտ այն լրիվ տարբեր է:
Տղամարդու հետ Ձեր փոխհարաբերություններում պիտի լինի միմյանց հասկանալու կարողություն: Սովորեք լսել, խորհուրդներ տալ, երբեմն էլ կոմպրոմիսի գնալ: Թեկուզ և փոքր, բայց տղամարդկանց հաճելի է, երբ իրենց զիջում են ինչ-որ բանում:
Կանացի ամենամեծ խորամանկությունը խաղալն է: Չէ՞ որ բոլոր կանայք էլ դերասանուհի են առաջին հերթին: Այնպես խաղացեք, փոխելով դերերը, որ Ձեր հանդիսատես տղամարդը միշտ ծափահարի և ծաղիկներ նվիրի:
Միշտ հիշեք' Դուք կին եք, իսկ բոլոր կանայք ունեն իրենց հանելուկները: Տղամարդիկ չեն սիրում բաց գրքի պես կանանց: Կարողացեք ներսում պահել այն միակ գաղտնիքը, որ տղամարդու համար միշտ էլ առեղծված կմնա: Ձեր գաղտնիքը նրանց համար բարդ մաթեմատիկական հաշվարկ է, որն ամեն կերպ փորձելու են լուծել: