Այսօր EnterTrain-ը որոշել է ձեզ պատմել մի պատմություն, որը տեղի է ունեցալ ամերիկյան ընտանիքներից մեկում:
Եվ այսպես, ամուսինը տուն է վերադարձել և սեղանի վրա գտել է կնոջ թողած նամակը:
Ահա, թե ինչ է այնտեղ գրված եղել…
Թանկագին ամուսին,
Այս նամակով քեզ ուզում եմ ասել, որ ես հեռանում եմ: 7 տարի ես հիանալի կին եմ եղել քեզ համար, բայց փոխարենը ոչինչ չեմ ստացել: Վերջին կաթիլը եղավ քո ղեկավարի զանգը, ով ասաց, որ դուրս ես եկել աշխատանքից:
Անցյալ շաբաթ դու չնկատեցիր ո՛չ իմ նոր սանրվածքը, ո՛չ իմ մանիկյուրը: Դու նույնիսկ թքած ունեիր այն բանի վրա, որ ես քո սիրած ուտեստն էի պատրաստել և նոր գիշերազգեստ էի հագել: Այն ամնն, ինչ արեցիր այդ երեկո, ֆուտբոլ նայեցիր և գնացիր քնելու: Դու դադրեցիր ասել, որ ինձ սիրում ես, ավելին՝ դու դադարեցիր ինձ դիպչել: Չգիտեմ, միգուցե դու այլևս չես սիրում ինձ, կամ ուղղակի ձևացնում ես, բայց արդեն բավական է:
Հ.Գ. Եթե ուզում ես իմանալ՝ ես գնացել եմ Արևմտյան Վիրջինիա, քո եղբոր՝ Կառլի հետ: