Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը Instagram-ում նոր տեսանյութ է տարածել: Տեսանյութում Բրուտյանն ամուսնուն «հայրիկ» է անվանել։
«Օ՜, ինչ հայրիկ ունենք: Ինչ գեղեցիկ է»,- ասել է Բրուտյանը։
Նախօրեին հայտնել էինք, որ Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին երեխայի են սպասում։ Լրագրողների տեղեկություններով՝ դերասանուհին հղիության չորրորդ ամսում է։
Հիշեցնենք, որ Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են 2022 թվականի օգոստոսին։ Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում։ Դերասանները ծանոթացել են «Վանդակում» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Սկզբում նրանք ընկերներ էին, իսկ հետո սկսեցին հանդիպել։ Պրիլուչնին Բրուտյանին ամուսնության առաջարկություն է արել երրորդ ժամադրությանը։