Քո զգացմունքները
● Գնահատի՛ր քեզ: Դու և քո կյանքը ամենաթանկն եք այն ամենից, ինչ գոյություն ունի:
● Մի՛ բացիր սիրտդ անծանոթի առջև:
● Մի՛ վատնիր զգացմունքներդ անծանոթի վրա:
● Երբեք խղճահարությունից դրդված մի՛ կապվիր որևէ տղամարդու հետ:
● Երբ տղամարդու հետ ես, մի մոռացիր քո “ես”-ի մասին:
● Ունեցիր արժանապատվության զգացում:
● Մտածիր գլխով, այլ ոչ այն տեղով, որը կիսաշրջազգեստիդ տակ է:
● Ամուր կանգնիր հողի վրա, “վեր-վեր մի՛ թռիր” զգացմունքների առատությունից:
● Մի՛ կորցրու քեզ, մի՛ թուլացրու քեզ, երբ հասկանում ես, որ նա անչափ դուր է գալիս քեզ:
● Ընդառաջ մի՛ գնա ինտիմ թեմաներով խոսակցություններին: Շեղի՛ր թեման:
● Մի առաջնորդվիր "Ինչ լինում է թող լինի միանգամից” սկզբունքով:
● Անտեղի մի՛ արագացրու հարաբերությունների ընթացքը:
● Մի՛ կարծիր, թե կարելի է հեշտությամբ ղեկավարել տղամարդկանց:
● Մի՛ մտածիր, թե տղամարդկանց հետաքրքրում է միայն սեքսը:
● Սովորի՛ր ասել “ոչ” :
● Սեքսից հրաժարվելու համար արդարացումներ պետք չեն:
● Կարողացի՛ր միշտ վերահսկել քեզ:
● Մի՛ բացահայտիր քեզ ամբողջովին: Առեղծվածային եղիր:
● Մի՛ ստեղծիր խնդրահարույց իրավիճակներ:
● Մի՛ պարտադրիր նրան ամուսնանալ քեզ հետ:
● Ընդառաջ մի գնա անորոշությանը:
● Մի՛ կառչիր անցյալից, անվերջ մի՛ «վերցրու դիր» անցյալը:
● Կարողացի՛ր լինել գայթակղիչ, բայց ոչ հասանելի:
● Եղի՛ր բնական, հավատարիմ քո էությանը:
● Աշխատիր միշտ հրաժեշտ տալ այնպես, ինչպես թիթեռնիկն է սավառնելով հեռանում: