Երգահան-երաժշտագետ, վոկալի ուսուցչուհի Նաիրա Գուրջինյանի տանն օրերս տոնական իրարանցում էր, իսկ առիթը նրա 55-ամյակն էր։ Հոբելյարը հյուրընկալել է դուստրերի ընտանիքներին, թոռնիկներին, մտերիմ ընկերուհիներին, խնամիներին, սաներին։ Բազմաթիվ երգիչների կրթող վոկալի մասնագետը BRAVO.am-ին է տրամադրել ընտանեկան լուսանկարները եւ պատմել տարեդարձի մասին:

 

 

«Շատ ուրախ ու հաճելի ծնունդ անցկացրի, ամենակարեւորը' ընտանիքումս ամեն ինչ ներդաշնակ ու խաղաղ է, դրա համար էլ երջանիկ եմ։ Եթե կյանքս նորից սկսելու հնարավորություն ունենայի, նույն կերպ կապրեի, ոչինչ չէի փոխի։ Երեք թոռնիկի տատիկ եմ, տղա թոռներս դեռ փոքր են, իսկ թոռնուհիս որոշեց իմ տանը մնալ՝ ասելով, որ պետք է Նաիրայի կողքին քնի, առաջինը շնորհավորի ու համբուրի:)»,-պատմել է նա:

 

Նաիրա Գուրջինյանը` թոռնիկի հետ

Նաիրա Գուրջինյանը` թոռնիկի հետ

Նաիրա Գուրջինյանը` թոռնուհու հետ

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։