Մերի Շահինյանի եւ գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանի որդին մեկ տարեկան է: Ծննդյան օրը Միքայելի ծնողները փոքրիկ հավաքույթ էին նախաձեռնել՝ մեզ հետ զրույցում նշելով, որ հանգամանքների բերումով տոնական խնջույքը փոքր-ինչ հետաձգել են: Եվ ահա, օրերս Մայնի Ֆրանկֆուրտում նրանք մեծ հավաքույթ են կազմակերպել՝ օրվա լուսանկարներն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:
«Տղայիս ծննդյան օրը հավաքվեցինք ամենամտերիմներով, իսկ ավելի մեծ կազմով որոշեցինք ուշ նշել, քանի որ մեր ընկերներից շատերն այն ժամանակ հանգստի էին մեկնել: Ցանկանում էինք, որ խնջույքին ներկա լինեն արտերկրում բնակվող մեր բոլոր մտերիմները, ընտրեցինք բոլորին հարմար օրն ու կրկին նշեցինք»,-ասել է հաղորդավարուհին՝ հավելելով, որ նախատեսում են Հայաստանում նույնպես հավաքույթ կազմակերպել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։