Մոսկվայում սկանդալ է բորբոքվել «Ջեն Սթերջես. Առանց շփոթության» ցուցադրության շուրջ: Ցուցադրությունը կազմակերպվել է Լյումյեր եղբայրների անվան լուսանկարների կենտրոնում:
Ցուցադրության դեմ են հանդես եկել երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան և սենատոր Ելենա Միզուլինան, ովքեր Սթերջեսի լուսանկարների ցուցադրությունը մանկական պորնոգրաֆիա են անվանել:
Կենտրոնում հերքել են այն, որ ցուցանմուշների շարքում կան մերկ երեխաների լուսանկարներ: Այնուամենայնիվ, կիրակի օրը ցուցադրությունը փակվել է: