Կնոջը ոչինչ այնքան ինքնավստահություն չի ներշնչում, որքան գեղեցիկ ներքնազգեստը: Ներքնազգեստի ընտրությունը բավականին պատասխանատու գործ է: Այն պետք է կատարելապես համապատասխանի իր «տիրուհուն»` ընդգծելով նրա մարմնի գեղեցիկ մասերն ու քողարկի թերությունները: Ամենևին պետք չէ ներքնազգեստի հաշվին գումար տնտեսել. չէ՞ որ շքեղ ներքնազգեստը տղամարդուն գայթակղելու ուժեղագույն զենքն է:
Տղամարդիկ սիրում են աչքերով: Նրանք բազմազանություն են սիրում: Այս երկու պարզ կետերից ելնելով` կինը շատ հեշտությամբ կարող է կերպարանափոխվել: Այս կերպ կինը միշտ հանելուկ կմնա իր տղամարդու համար, որը նա միշտ կցանկանա բացահայտել:
Կարող եք կին-վամպիրի կերպարում հանդես գալ: Տղամարդիկ սիրում են անկախ, ինքնաբավ կանանց: Ինչպես նաև վախենում են նրանցից: Ներքնազգեստը կամ կորսետը կարելի է հագնել միայն այն դեպքում, երբ ճանաչում եք տղամարդուն, լավ գիտեք նրա ճաշակը:
Սև ներքնազգեստի մեջ կնոջ մարմինը չափազանց գայթակղիչ է դիտվում:
Բարբի-աղջիկ: Այս կերպարը ևս դուր է գալիս տղամարդկանց: Բարալիկ կազմվածքով, փարթամ կրծքերով և կիսագանգուր մազերով աղջիկը միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում է հայտնվում: Բացի այդ նա այս կերպարանքով բավականին նուրբ և մի քիչ միամիտ է, այդ իսկ պատճառով էլ նրան պաշտպանելու ցանկություն է առաջանում: