Սիրահարված կինը կարող է մշտապես մտածել իր սիրելի տղամարդու մասին. Նա երազում է, հանդիպում է ակնկալում, հանդիպում է պլանավորում, մտածում է միասին ժամանակ անցկացնելու մասին և այլն:
Եվ նա ցանկանում է, որ իր սիրելին էլ իր մասին մշտապես մտածի. Դրան հասնել՝ կարելի է մի քանի միջոցներով:
Թույլ տվեք, որ նա զգա ձեր «անհասանելիությունը». Ստիպեք նրան հադիպում փնտրի ձեզ հետ, մտահոգվի և նյարդայնանա: Ձեր պահվածքով և խոսքերով դուք պետք է ցույց տաք նրան, որ դուք այնպիսի կին եք, ում պետք է նվաճեն: Ձևացրեք, իբր դուք շատ զբաղված եք և մի կողմ եք դնում ձեր անհետաձգելի գործերը՝ նրան տեսնելու համար: Առիթ տվեք տղամարդուն, որ ձեզ հետ հանդիպում փնտրի, նվաճի ձեր ուշադրությունը, դժվարություններ հաղթահարի: Եթե դուք կարողանաք ամեն ինչ այնպես դասավորել, որ նա իրեն հաղթող զգա, ում բաժին է հասել առաջին մրցանակը, ապա դրանով նա ձեզ կկապնվի:YOU KNOW THAT FEELING WHEN THEY KISS YOU AND YOU CAN FEEL THEIR BREATH OR THEIR GENTLE SOFT TOUCH IS TURNING YOU ON AND YOU CANâT WAIT FOR THEM TO PUT THEIR HANDS ON YOUR SPECIAL HOT SPOT WHEREVER IT MIGHT BE. YOUR MIND IS SCREAMING DOWN THERE, OVER...
Ձեր տղամարդը պետք է վստահ լինի, որ ձեր կյանքը հագեցած է, լի է հետաքրքրություններով: Եթե նա վստահ լինի, որ դուք միայն նստած նրա զանգին եք սպասում, ապա նույն պահին կդադարի ձեր մասին մտածել. Ինչի համար նա անի դա, եթե այսպես թե այնպես նա գիտի որտեղ եք և ինչով եք զբաղվում: Այդպիսի կանանց հանդեպ հետաքրքրությունը շուտ են կորցնում: Դուք պետք է պահպանեք այն լեգենդը, իբր դուք զբաղված անձնավորություն եք և պահանջված եք ամենուր՝ ձեզ սպասում են ձեր ընկերները, դուք շատ երկրպագուներ ունեք և անընդհատ ինչ-որ գործեր են առաջանում:
Ջանացեք միշտ խորհրդավոր լինել տղամարդու համար՝ ֆլիրտ արեք, կոկետություն, կիրառեք այլ կանացի որակներ և հնարքներ, որպեսզի տղամարդու հետաքրքրվածությունը ձեզանով չմարի: Եթե նույնիսկ ձեր հարաբերությունները շատ ամուր են, դա առիթ չէ, որպեսզի թույլ տաք ձանձրույթն ու սովորական վիճակը փչացնեն ձեր ռոմանտիկ հարաբերությունները:
Նրա ցանկացած արարքը, նվերը, ուշադրության նշանը դուք պետք է անպայման գնահատեք և միշտ ցույց տաք նրան, որ դուք զգացված եք: Ընկերական շրջապատում փորձեք միշտ գովել ձեր սիրելիին, մեջ բերեք նրա արած արտահայտությունները և խելացի մտքերը, ամեն կերպ ցույց տվեք, թե որքան եք հպարտանում ձեր սիրած տղամարդով:Օրվա ընթացքում հիշեցրեք ձեր մասին սիրալիր հաղորդագրություններով, սիրային նամակներով, ինչ-որ իրերով՝ որոնք դուք, իբր, պատահաբար մոռացել եք նրա մոտ: Սիրելի տղամարդուն աննշան խանդի առիթներ տվեք. Ակնարկներ արեք, ստիպեք, որ նա անհանգստանա, իսկ հետո ձեր սեքսուալ հագուստի (ծաղկեփնջի, աշխատավայրում երկար մնալու) համար անմեղ բացատրություն տվեք: Միշտ նրան լարվածության մեջ պահեք՝ չմոռանալով ցույց տալ, որ դուք միայն նրան եք պատկանում: