1950 թվականի տարեվերջի համարում լեգենդար Time պարբերականը մի կիսամերկ կնոջ լուսանկար տեղադրեց իր շապիկին, վերնագրելով այն այսպես. «Ահա թե ինչ տեսք ունի կնոջ իդեալական մարմինը»: Ժամանակներն անցել են, նորաձևության չափանիշները փոխվել են, ու սնդուսափայլ շապիկներից հետո այս սև ու սպիտակ լուսանկարն այսօր գրեթե ոչ մեկի ուշադրությունը չէր գրավի, այնինչ ժամանակին այն իրար խառնեց ողջ աշխարհը...
Լուսանկարի գույները միայն տեխնիկայի թվայնացումից հետո վերականգնվեցին, և ժամանակին աշխարհը գերած գեղեցկուհին մեզ երևաց նորովի: