Մի տղա քեզ դուր է գալիս: Երբ անցնում ես նրա կողքով, նա ժպտում է: Բայց եթե նրա կողքով ընկերուհիդ է անցնում, նա կրկին ժպտում է: Երբեմն նա հաճոյախոսություններ է ասում քեզ, լինում է նաև անցնում է և չի էլ նայում: Եվ հիմա տանջվում ես ու չես հասկանում, թե արդյոք նա հավանո՞ւմ է քեզ, թե՞ ոչ: Ժամանակն է հասկանալ: Իհարկե, կարելի է մոտենալ և ուղիղ հարցնել. «Ես քեզ դո՞ւր եմ գալիս»: Եվ ի պատասխան լսել կամ այո, կամ ոչ: Բայց դժվար մեզնից ինչ-որ մեկն այդքան վտանգի սեփական ինքնագնատականն ու այդպիսի բան անի: Ուստի պետք է օգտվել հոգեբանների խորհուրդներից:

 

Եվ այսպես' եթե տղան հավանում է աղջկան, վերջինիս տեսնելիս նա սկսում է սիրունանալ' ուղղում է մեջքը, ուսերը, դեմքին կիսաժպիտ է հայտնվում: Ավտոմատ ռեակցիաներին միանում են ժեստերը. տղայի ձեռքերը շարժվում են դեպի պարանոցը, որպեսզի ուղղի օձիգը, փողկապը կամ հագուստի այլ պարագա: Եթե հիշես, թե ինչպես ես քեզ պահում քեզ դուր եկած տղայի մոտ, ապա ժեստերդ քիչ բանով կտարբերվեն նրանից, ինչ նշվեց: Դու նույնպես կաշխատես լավ դիրք ընդունել, ուղղում ես հագուստդ կամ մազերդ: Ուստի դու էլ քեզ կարող ես հեշտորեն մատնել:

 


Եթե տղան հավանում է քեզ, ապա նա բութ մատները դնում է գոտու վրա: Նա նաև կարող է դեպի քեզ թեքել մարմինը կամ ոտնաթաթը դնել քո ուղղությամբ: Նրա հայացքը սահում է մարմնովդ: Հաճախ տղաները կանգնած են' ձեռքերը հենելով ազդրերի վրա, որպեսզի ընդգծեն իրենց ֆիզիկական ուժն ու շփման մեջ մտնելու պատրաստակամությունը:

 


Իհարկե սրանք ունիվերսալ ժեստեր են, որոնք դժվար է թաքցնել, քանի որ դրանք ծագում են ենթագիտակցորեն: Եթե հաճելի ես դիմացինին, ապա նա կձգտի կրճատել ձեր միջև հեռավորությունը, այսինքն մոտենալ քեզ, ականջիդ ինչ-որ բան շշնջալ, խնդրել ինչ-որ բան ցույց տալ կամ բացատրել: Կա նաև ևս մեկ ժեստ, որ մատնում է դիմացինին: Եթե նա հավանում է քեզ, ապա աշխատում է կրկնել քո ժեստերը, այսինքն՝ ընդունել նույն դիրքը, ինչ դու, գլուխը շարժել, երբ խոսում ես և այլն: Ամեն դեպքում մենք' աղջիկներս, շատ զգայում ենք և հաճախ հստակ զգում ենք, երբ ինչ-որ մեկը հավանում է մեզ, սակայն լինում է, որ շատ ցանկանալուց ինքներս մեզ ներշնչում ենք, որ իսկապես դուր ենք գալիս դիմացինին: Այդ դեպքում պետք է սթափ մտածել և դատել, կամ էլ եթե շատ ես դժվարանում, խնդրել ընկերուհուդ ուսումնասիրել դիմացինիդ ու ախտորոշում դնել :