Գիտնականների նոր ուսումնասիրությունը պարզել է, որ պիցցան կարող է նպաստել նիհարելուն, անգամ' մեծ չափաբաժիններով պատրաստված, պանրով հարուստ լցոնված պիցցան և կրկնակի պեպպերոնի տեսականին:

 

Ինչպես ներկայացնում է The Independent-ը' պիցցան, թեև կարող է օգտակար լինել, սակայն պետք է հաշվի առնել, որ չափազանցված քանակությունը ամեն դեպքում օգտակար չէ: Ըստ վերջին ուսումնասիրության տվյալների' մարդիկ, ովքեր երկու շաբաթ հատուկ սննդակարգ են պաշտպանել, և շաբաթական մեկ օր նրանց թույլ է տրվել ուտել ցանկացած բան, այդ թվում'պիցցա, կարողացել են երկարաժամկետ պահպանել իրենց հատուկ սննդակարգը:

 

Բանն այն է, որ այդ մեկ օրը թույլ է տալիս ուտել այն, ինչ պատահի և դա օգնում է շաբաթվա մյուս օրերին հետևել ճիշտ սննդակարգին: Իհարկե, գիտնականներն զգուշացնում են, որ դա չի նշանակում թե կարելի է մի քանի պիցցա ուտել ասենք նախաճաշին: Օրվա մեջ մեկ հատ պիցցան բավարար է: