Կորնելյան համալսարանի Վերարտադրողական բժշկության կենտրոնի աշխատակիցներին հաջողվել է արհեստական արգանդ աճեցնելու յուրօրինակ եղանակ մշակել:
Արհեստական արգանդի աճեցման համար հիմք են ծառայել կնոջ իրական ձվաբջիջները:
Հատկանշական է, որ միաժամանակ ճապոնացի գիտնականները նույնպես փորձարկումներ են անցկացնում՝ պարզելու արգանդի կենսունակության առանձնահատկությունները մարմնից դուրս: Փորձարկումներն իրականացվում են այնպիսի կենդանիների վրա, որոնց ԴՆԹ-ն նման է մարդու ԴՆԹ-ին:
Սակայն թե՛ ամերիկացի, թե՛ ճապոնացի գիտնականների հավաստմամբ երեխայի' ինն ամիս արհեստական արգանդում մնալը միանգամայն հավանական է:
Ըստ գիտնականների՝ այս մեթոդը ոչ միայն կլուծի անպտղության խնդիրը, այլև այսպես հնարավոր կլինի խուսափել հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բազմաթիվ բարդություններից: