Երգչուհի Ջուսն իր միկրոբլոգում գրում է.
Ես իրավունք չեմ տվել ռեժիսոր Տիգրան Արյանին հրապարակելու կրճատված «NO FASHION» տեսահոլովակը: Ուզում եմ, որ ոչ ոք չտարածի այդ տեսահոլովակը, քանի որ ես արգելել եմ այն տարածել և պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել նրան: Ով այն տարածի ինքը նույնպես դատի է գալու:
Իր հերթին Տիգրանն իր միկրոբլոգում տարածել է այդ տեսահոլովակն ու գրել.
Juice Hambaryan գիտեմ՝ ինչքան անհամբեր ես սպասում “nO fASHION” տեսահոլովակին, ու գիտեմ, որ արդեն չարաշահում եմ համբերությունդ սպասեցնելով։ Պատճառը ծննդյանդ օրը ավելի տոնական դարձնելու ցանկությունն էր, ինչի հետևանքով որոշեցի “nO fASHION” տեսահոլովակի հրապարակումը հետաձգել մինչ այս հիշարժան օրը։
Շնորհավորում եմ ծննդյանդ օրը և ցանկանում ստեղծագործական հաջողություններ։ Որպես “nO fASHION” տեսահոլովակի պրոդյուսեր, ռեժիսոր և էլի մեկ տասնյակ հաստիքների պատասխանատու՝ քո բոլոր երկրպագուների և ոչ միայն նրանց դատին եմ հանձնում Juice Hambaryan -ի “nO fASHION” երգի հիման վրա ստեղծված իմ նոր ստեղծագործությունը՝ “nO fASHION” տեսահոլովակը։
Բարի դիտում և հաճելի ժամանց։