Յանա Ռուդկովսկայան ռեփեր Թիմաթիի դատի է տալու Դիմա Բիլանի հասցեին վիրավորանքներ հասցնելու համար:
Հիշեցնենք, որ ինսթագրամ սոցիալական կայքում Թիմատին մեկնաբանել էր Դիմա Բիլանի Նիժնի Նովգորոդում համերգի տեսագրությունը, երբ երգիչը իրեն վատ էր զգացել: Ռեփերը ենթադրել է, որ Բիլանը թմրամիջոցների ազդեցության տակ է գտնվել: Յանա Ռուդկովսկայան SUPER ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է.
«Լավ է , որ մեր Քրեական օրենսգրքում կա հոդված զրպարտության մասին: Թիմատին կպատասխանի իր խոսքերի համար : Մենք անպայման դատարան ենք դիմելու: Բացի այդ, հայտարարում եմ, որ Դիմա Բիլանը բժիշկական հետազոտություն կանցնի, որպեսզի վերջ տա բոլոր բամբասանքներին»,- ասել է Ռուդկսովսկայան:
Ռուդկովսկայան նաև պարզաբանել է,որ Թիմատիի մեկնաբանությունը փոքրիկ վրեժ էր Բիլանի հասցեին:
«Մենք Թիմաթիի հետ սառը պատերազմի մեջ ենք 2008 թվականից: Եվ ես վաղուց էի սպասում նման բանի, ինչը կատարվեց: Ցավալի է, որ Թիմատին սկսել է սև PR-ով զբաղվել: Ինչու է դա կատարվում: Ես կարծում եմ , որ նա վաղուց հանդես չի եկել նոր երգերով, չունի շատ թվով համերգներ: Ցավալի է, որ այդպիսի տաղանդավոր շոումենը, ինչպիսի ես համարում եմ Թիմաթիին, այդպիսի կեղտոտ և ոչ խելացի է գործում: Ուզում եմ մեկ անգամ ևս նշեմ, որ նրա գործողությունները անպատիժ չեն մնալու», - հավելել է Յանա Ռուդկովսկայան: